ԿԱՅՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Անցկացնելով չորս շաբաթյա Մոնիտորինգ (15.04.14-06.05.14թթ.) և համեմատելով տարբեր բլոգային տիրույթների առանձնահատկությունները, ներկայացնում եմ մի կայքի նախագիծ` «Ժամանակն է» անունով, որը կլինի Սամվել Ֆարմանյանի պաշտոնական կայքը, որի հասցեն կլինի` farmanyan.am:

Կայքըկտրամադրի

  • լուսանկարներ և տեսաձայնագրություններ
  • լուրեր
  • ռեպորտաժներ 
  • ֆինանսական հաշվետվություններ
  • հետադարձ կապի հնարավորություն

Կայքը կլուսաբանի ցանկացած նորություն Սամվել Ֆարմանյանի այցերի և գործողությունների մասին: Տեղեկատվությունը կտրվի ճիշտ ժամանակին և կբավարարի ընթերցողին: Կայքի ընթերցողները առաջինը կիմանան, թե ովքեր են ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի վստահված անձինք, իմանալ նրա այցելությունների և տարբեր գործողությունների մասին: Կայքը կտրամադրի տեղեկատվություն պատգամավորի անցած ուղղու մասին, ինչպես նաև նրա նվաճումների և հաջողությունների մասին: Կայքի աջ հատվածում տեղադրված կլինի լրահոս, որտեղ կայքի այցելունները կծանոթանան տվյալ օրը տեղի ունեցած նորություներին: Կայքի ձախ հատվածում տեղադրված կլինի «նամակ պատգամավորին» անվանումով պատուհան, որը ընթերցողին հնարավորություն կտա անմիջական կապ հաստատել պատգամավորի հետ և տալ իրեն հուզող բոլոր հարցերը:                                                                              Կայքը կլինի հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, իսկ որորնողական համակարգը թույլ կտա որոնել կայքում առկա ցանկացած նյութ 3 լեզուներով: Կայքը կունենա պարզ կառուցվածք և նյութերը գրված կլինեն միջին տառաչափով, որպեսզի ընթերցողը կարողանա հեշտորեն կարդալ լուսբանված նորությունները: Կայքը հնարավորություն կունենա իր նորությունները կիսելու Facebook-ով և     Twitter-ով, որպեսզի կայքում առկա ցանկացած նոր տեղեկություն արագ տարածում ունենա ինչպես կայքում այնպես էլ սոցիալական կայքերում: 

Կայքի կառուցվածքը

Բաժիններ

Ես… – տվյալ բաժնում կայքի այցելուն կծանոթանա ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի կենսագրությանը, ձեռքբերումներին, հաջողություններին: Այստեղ հստակ նշված կլինեն նրա ուսմանը և աշխատանքին վերաբերվող բոլոր տեղեկությունները: Ընտանիքի մասին տեղեկություններ, ինչպես նաև նրա բնակության հասցեն: 

ՄերՄասին այս բաժինը կտեղեկացնի այցելուին, թե որն է կայքի հիմնական նպատակը և ինչպիսի տեղեկատվություն է այն տրամադրում իր ընթերցողներին: 

Լուրեր– հետևյալ բաժնում կլուսաբանվեն բոլոր դեպքերը և իրադարձությունները, որոնք վերաբերվում են ԱԺ-ին և Սամվել Ֆարմանյանին: Յուրաքանչյուր նյութի ստորին հատվածում ընթերցողը հնարավորություն կունենա թողնել մեկնաբանություն և տարածել նյութը facebook-ով և twitter-ով: 

Լուսանկարներ– բաժնում տեղադրված կլինեն պատգամավորի և իր ընտանիքի լուսանկարները, ինչպես նաև պատգամավորի այցելած հանդիպումների նկարները:

Facebook Twitter – կայքըմիացվածկլինիսոցիալական ցանցինևմիկրոբլոգին, որպեսզիտեղեկությունըարագտարածումունենա:

Նամակ պատգամավորին– բաժնի օգնությամբ այցելուն հնարավորություն կունենա գրել նամակ պատգամավորին և ստանալ պատասխան:

Հետադարձ կապ – այստեղ նշված կլինի ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի էլեկտրոնային հասցեն` info@farmanyan.am և հեռախոսահամար` (010) 51-32-92 , որը հնարավորություն կտա անմիջական կապ հաստատել պատգամավորի կամ նրա աշխատակիցներից որևէ մեկի հետ: 

Տեղեկատվական նյութեր սոցիալական կայքի, twitter-ի, facebook-ի և Blog-ի համար

For twitter

#Countdown starts #moments are left till #AramMP3 will rock the stage. #Stay #tuned and #vote for #Aram

For Blog

Ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Լոս Անջելես Բըրբենք քաղաքում

«Ասբարեզ» պարբերականը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին Լոս Անջելեսի Բըրբենք քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հիշատաին նվիրված արարողություն: Միջացառումը կազմակերպել էին Բըրբենքի երիտասարդական միությունը՝ Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ: Միջոցառումը սկսվեց Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերով, որին հաջորդեց մոմավառության երթը: ինչպես նաև Քարավան պարային ստուդիոն մի շարք ներկայացումներ ներկայացրեց:

Դիտել ավելին

Web-site

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովից արձանագրություն է ստացել Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցված լինելու մասին: Այդ մասին տեղեկացրեց ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը: Ըստ ՀՀԿ համամասնական ցուցակի նախկին պատգամավոր Լ. Ալեքսանյանը կվերցնի մանդատը: Վերջինս Panorama.am- ի հետ զրույցում նշել է, որ նման հարցերը կուսակցությունն է որոշում, սակայն ինքը հակված է մանդատը վերցնելուն, քանի-որ իր ցանկությունը ևս շատ կարևոր է:

Աղբյուր՝ այստեղ

Facebook

Aram MP3: An elegant grey coat with an Armenian flag brooch
Aram MP3 has had fun in Copenhagen the last few days but today it was time for him to rehearse once more in the B&W Hallerne. Today, for the first time, his stage clothes were shown to the camera, as well as the pyrotechnical effects that were tested for his Semi-Final performance.

Aram MP3 told that he got up early in the morning in order to start singing earlier, so he did some mor vocal exercises.

He was wearing his stage clothes for the first time – a dark grey coat with a diamond-shaped brooch in the colours of the Armenian flag, black gloves and black boots. “We are still making our minds up if I should have a grey shirt or a black one, but I like the black one more”, he said before proceeding to his soundcheck.

On stage, the wind machine was used, giving the impression that Aram is facing a storm during his chorus, with his coat fluttering. He was performing all alone, without backing artists, delivering a strong vocal performance.

Pyrotechnical effects are also used to underline the strong message of the song: vertical flames appeared in front of him at the same time as the arrangement of Not Alone picks up in strength. At that very moment, the light scenery on the backdrop also brightens up, with pulsating elements.

For more information click here

Մենք թույլ չենք տա շահագործել մեր սեփական հողերը!!!

Հայաստանի հյուսիսային մասում գտնվում է Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրը: Հանքավայրի հիմնական արդյունաբերական պաշարներն են` հանքաքարը, մոլիբդենը: Թեղուտի հանքավայրը ամբողջությամբ անտառածածկ է, ինչը նպաստում է ջրային հոսքի բնական ձևավորմանը և պահպանմանը: Թեղուտի անտառը գտնվում է Գուգարաց լեռների լանջերի 700-2200 մ բարձրության վրա:  Գերակշռում են հաճարենու անտառները: Թեղուտի անտառը ամենապահպանված անտառներից է: Այստեղ կան ավելի քան 200 բուսատեսակ, 55 կաթնասուններ, 86 թռչուններ, 10 սողուններ և երկենցաղների 4 տեսակ: Այս բույսերի և կենդանիների մեծ մասը ոչնչացման եզրին են և դրանցից որոշները ընդգրկված են Կարմիր գրքում:

2007 թ.-ին ստեղծվեց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, համախմբված գիտակից մարդկանցով Հայաստանից և Սփյուռքից, ովքեր սկսեցին պայքարել հանուն առողջ և բարեկեցիկ կյանքի: Այս նախաձեռնության նպատակն է կանխել ՀՀ կառավարության կողմից իրականացված 2001թ.-ին Թեղուտի հանքավայրի շահագործման որոշումը: Նախաձեռնությունը նպատակ ունի անվավեր ճանաչել Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի շահագործումը ՀՀ կառավարության կողմից, Թեղուտ և Շնող գյուղերում ստեղծել տնտեսական զարգացման ծրագրեր, փոխհատուցել Թեղուտի բնակչությանը հասցված վնասները:

Թեղուտի հանքավայրի և անտառի շահագործումը կանխելու համար տեղի են ունենում բախումներ բնապահպանների և ACP ընկերության միջև: Ակտիվիստները պայքարում են, որպեսզի կանխեն անտառի և հանքավայրի շահագործումը կազմակերպելով մի շարք նախաձեռնություններ: 2011թ.-ին ցուցադրվել է մի տեսանյութ, որտեղ կարելի է տեսնել Թեղուտի հանքավայրի շահագործման նախագիծը: ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը նշում է, թե ինչի կվերածվի Թեղուտի անտառը շահագործման աշխատանքների շարունակման դեպքում: Կխափանվի անտառի էկոլոգիական համակարգը, որը Հայաստանի անտառների բնաջնջման պատճառ կդառնա: Փորձագետների պնդմամբ հանքավայրի շահագործման հետևանքով կոչնչանան մոտ 1000 հեկտար բնական համալիր, իսկ առաջացած թափոնները շրջակա միջավայրին մեծ վնաս կհասցնեն վտանգելով մարդկանց առողջությունը: Թեղուտի բնակիչները այս անտառը համարում են պատմամշակույթային արժեք ունեցող տարածք, որը հավասարվում է հողին վտանգելով ողջ բնակչության առողջությունը և ապագա բնակչության առողջ և բարեկեցիկ կյանքը: Բնապահպանության նախարարությունը չի փորձել պարզաբանել, թե ինչու է թույլ տվել  ACP ընկերությանը շահագործել հանքավայրը:

2012թ.-ի հունվարին բնապահպանները իրականացրեցին ճանաչողական արշավ ակցիա դեպի Թեղուտ, որին մասնակցել է մոտ 200 մարդ: Վանաձորի հրապարակում արշավականները երգերով և շեփորներով ցույց են անցկացրել, իսկ երբ ուղղևորվել են Թեղուտ գյուղ հանդիպել են թեղուտցիների կողմից պատասխան դիմադրողական ակցիային: Նրանք արշավի մասնակիցներին դիմավորեցին Թեղուտը Թեղուտի հետ է, Թեղուտը մեզ հետ է կոչերով և պաստառներով: Ակցիայի ժամանակ բնապահպանները նշեցին, որ Թեղուտի շահագործումը կհանգեցնի շատ և շատ բնական պաշարների ոչնչացման , իսկ մարդիկ ձեռք կբերեն մի շարք առողջական խնդիրներ: Գյուղացիները պնդում են, որպեսզի իրենց ապահովեն աշխատանքով և քայլեր ձեռնարկեն, որպեսզի Թեղուտ գյուղում տնտեսական աճ գրանցվի: Բնապահպանները եղան նաև հատված ծառերի պահեստում և գետնին պարկեցին գերանների պես ի նշան կտրված փայտերի ցավի և հետագա կորուստի:

Նկարահանվեց մի տեսանյութ, որը անվանվեց Թղուտը հայտնիների աչքերով:  Տեսանյություն Սոս Սարգսյանը Թեղուտի անտառը անարատ և Հայաստանի բնական անկյուն համարելով նշեց, որ այն շատ կարևոր է յուրաքանչյուրի համար: Երվանդ Մանարյանը շատ կարևորեց այս շարժումը, որը իրականացվում է Թեղուտի շահագործումը կանխելու նպատակով և ավելացրեց, որ ապագա սերունդները շնորհակալ կլինեն այս շարժման առաջնորդներին նմանատիպ նախաձեռնություն կազմակերպելու համար: Եգոր Գլումովը նշեղ, որ իր համար նույնպես շատ կարևոր է մեր ապագա սերունդների առողջ ապագան և այս ամենը չկանխելու դեպքում մեր երեխաները չեն տեսնի կանաչ ծառ, մաքուր ջուր, բնություն, կենդանիներ և բարեկեցիկ ապագա:

2011թ.-ի մայիսին Թեղուտում իրականացվեց հեծանվարշավ: Այս քայլով երիտասարդ ակտիվիստները պահանջեցին վերանայել հանքավայրի շահագործման որոշումները: Հեծանվաերթը սկիզբ առավ մայիսի 9-ին ժամը 9-ին մարզահամերգային համալիրի մոտից:

2009թ.-ին շրջակա միջավայրի պահպանության օրը Թեղուտի պաշտպանության ակտիվիստների խումբը նախաձեռնեց երթ և շրջելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով կոչ արեց դադարեցնել Թեղուտի հանքի շահագործման աշխատանքները: Երթին մասնակցեցին նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը:

Երկարատև պայքարից հետո բնապահպաններին հաջողվեց կանխել Թեղուտի հանքավայրի և անտառի շահագործումը ապահովելով ապագա սերունդների համար առողջ և բարեկեցիկ կյանք:

Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարություն

ՀՀ ԱՆ վեբ-կայքը բավականին մատչելի է: Կայքի վերնամասում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը և եռագույնը, որի կողքին գրված է Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարություն:

Այստեղ տեղադրված է նամակ նախարարին բաժինը, որի վրա քլիք անելով մենք կարող ենք գրել նամակ ԱՆ-ն նախարարին և հետևել մեր նամակի ընթացքին:

Ձախ կողմում կարելի է տեսնել կայքի վերջին հայտարարությունները, որոնք 2014 թ. հունվարի 6-ի տվյալներով թարմացվել են 2013թ.-ի դեկտեմբերի 28-ին:

Կայքը բաղկացած է 5 բաժիններից, որոնք իրենց հերթին ունեն ենթաբաժիններ.

1.Նախարարություն. Իր մեջ ներառում է հետևյալ ենթաբաժինները` նախարարության կառուցվածքը, կանոնադրություն, խորհրդատվական մարմիններ, նախարարության գերակա և ազգային ծրագրեր, բյուջե և վիճակագրություն, կադրային ապահովում, կառուցվածքի գրաֆիկական պատկեր, նախարարությունում անցկացված ստուգումների արդյունքները, հեռախոսագիրք, գնումներ, կանխատեսումներ բաժինները:

Այստեղից կարելի է տեղեկատվություն ստանալ նախարարության անձնակազմի մասին, թե ինչ պաշտոն են զբաղեցնում տվյալ անձիք, աշխատանքայնի գործունեությունը, կրթությունը և այլն: Կարելի է ծանոթանալ նախարարության կանոնադրությանը, որը վավերացվել է 2002 թվականի դեկտեմբերի 16-ին: Ընթերցողը կարող է ծանոթանակ նախարարության իրավական և դատական փարեփոխումներին, ինչպես նաև նախարարությունում անցկացված ստուգումների արդյունքներին,ներկայացված հաշվետվություններին, ինչպես նաև, թե որքան է կազմում նախարարության բյուջեն:

2. Գործառույթներ. Ներառում է հետևյալ ենթաբաժինները` քաղաքացիական կացության ակտերի գրանցում, իրավաբանական անձանց գրանցում և որպես ԱՁ հաշվառում,փաստաթղթերի միջազգային վավերացում (Ապոստիլ), դատական ակտերի հարկադիր կատարում, պատիժների և հարկադրանքի միջոցների կիրառում, որակավորման ստուգում, նոտարիատ,անվճար իրավաբանական օգնություն,տուրքեր և վճարներ, դիմումների առցանց պատրաստում: Գործառույթներ բաժինը ներառում է տարբեր փաստաթղթերի մասին օրենքով սահմանված տեղեկատվություն, թե որ մարմինն է կատարում ապոստիլով վավերացում, ինչ փաստաթղթեր են հարկավոր, որքան է կազմում գործարքների պետական տուրքը:

3. Գրադարան. Այս բաժինը իր մեջ ներառում է ՀՀ Սահմանադրություն, միջազգային իրավական ակտեր, օրենսդրություն՝ ըստ գործունեության ոլորտների, նախարարի հրամաններ, մարդու իրավունքների եվրոպական դատարան, պաշտոնական պարզաբանումներ, իրավական ակտերի նախագծեր, ՀՀ ԱՆ մասնակցությամբ դատական գործեր, հաշվետվություններ, զեկույցներ, հուշագրեր և համաձայնագրեր,  ARLIS.AM Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ ենթաբաժինները:

Այս բաժնում տեղադրված է ՀՀ Սահմանադրության էլեկտրոնային տարբերակը: Այստեղ նաև ներկայացված են հաշվետվություններ, նախարարի զեկույցները, համագործակցությունների համաձայնագրերը: Հաշվետվությունների բաժնում ներկայացված են Արդարադատության նախարարության 2006 թվականից բելոր հաշվետվությունները:

4Տեղեկատվական կենտրոն. Այս բաժնում ներառված ենթաբաժիններն են`  հաղորդագրություններ, հայտարարություններ, ԶԼՄ-ները մեր մասին, տեսա-ձայնադարան,  «Արդարադատություն» պարբերական:

Այստեղ կարելի է ծանոթանալ, թե ինչ են խոսում ԶԼՄ-ները Արդարադատության նախարարության մասին: Ներկայացված են նախարարությունում տեղի ունեցած քննարկումների տեսագրությունները: Այստեղ կարելի է նաև տարբեր իրավական տեղեկատվություններ ստանալ:

5.Ընդունելություն. Բաժինը իր մեջ ներառում է փաստաթղթաշրջանառության ռեգիստր, տեղեկատվություն տրամադրելու կարգ, ՀՀ ԱՆ որոշումներն ու գործողությունները բողոքարկելու կարգ, ընդունելության կարգ, ընդունելության արդյունքներ, հարց ու պատասխան, առցանց դիմել նախարարին, հետևեք Ձեր դիմումի ընթացքին ենթաբաժինները:

Սա վերջին բաժինն է որտեղ տեղ են գտել քաղաքացիների դիմումները, բողոքները և առաջարկությունները: Այս բաժինը հնարավորություն է տալիս քաղաքացիներին իրազեկ լինել որոշումների և բողոքարկելու կարգին: Քաղաքացին կարող է նաև առցանց դիմել նախարարին և ներկայացնել իր առաջարկները: Սա իհարկե յուրաքանչյուր քաղաքացու համար շատ կարևոր է և այս կայքը ընձեռնում է այս հնարավորությունը:

Կայքի որոնողական համակարգը բավականին լավ է աշխատում և հեշտությամբ կարելի է գտնել փնտրվող նյութը: Սակայն միակ խնդիրն այն է, որ միայն հայերեն լեզվով կարելի է փնտրել, որևէ նյութ, քանի-որ կայքը այլ լեզուներով թարգմանված չէ: Կայքի ստորին մասում կարելի է գտնել Արդարադատության նախարարության հեռախոսահամարը, ֆաքսը, գործող հասցեն և էլեկտրոնային հասցեն:

ՀՀ ԱՆ կայքը յուրաքանչյուրին հասանելի է և փոխանցում է միայն Արդարադատության նախարարության ներսում կատարվող իրադարձությունների տեղեկատվությունը:

http://www.moj.am/

Հայկական գամփռ, թե՞ թուրքական լոբբինգ

Ադրբեջանական կողմը չբավարարվելով հայկական մշակույթի և պատմության կեղծմամբ սկսել է կեղծել շների այնպիսի ցեղատեսակ` ինչպիսին է հայկական գամփռը կամ գելխեղդը, որը նրանք անվանում են Անատոլիական կարաբաշ:

Ըստ ադրբեջանական կողմի Անատոլիական կարաբաշ ցեղատեսակի շունը, որն հայերը տալիս են գամփռ անվանումը հնագույն թուրքական ցեղատեսակներից մեկն է, որը դարեր շարունակ ապրել է Փոքր Ասիայում: Նրանց համոզմամբ այս ցեղատեսակը Բաբելոնյան ժամանակահատվածում ապրել և զարգացել է Թուրքիայի Անատոլիական սարահարթում, որը նաև հայտնի է եղել, որպես թուրքական պահակախմբի շուն: Նաև այս ցեղատեսակը առաջին անգամ հայտնաբերվել է 1822թվականին թուրքական հինավուրց վայրերից մեկում և ունեցել է սև գլուխ:

Թուրքիայում այս ցեղատեսակի շները մեխերով մանյակ են կրում, որը նրանց պաշտպանում է գիշատիչներից և փոքր տարիքում թուրքիայում ընդունված է կտրել այս շների ականջները: Ներկայումս Հայաստանում կան շատ կազմակերպություններ, որոնք ցանկանում են ապացուցել, որ Անատոլիական կարաբաշ ցեղատեսակի շունը նույն հայկական գամփռն է: Սակայն թուրքական կողմը պնդում է, որ երկու ցեղատեսակի շները իրարից բավականին տարբեր են, քանի-որ տարբեր են ընդհանուր մարմնի կատուցվածքը և դեմքը: Թուրքական կանգալը, որը հենց նույն Անատոլիական կարաբաշ ցեղատեսակի շունն է, գրանցվել է աշխարհի խոշորագույն կինոլոգիական կազմակերպություններում: Հայկական գամփռ ցեղատեսակի շունը, որը նման է Անատոլիական կարաբաշ ցեղատեսակին պաշտոնապես չի գրանցվել: http--poisk-druga.ru-uploads-posts-2011-11-1322567474_armynskiy-volkodav-gamprՄիտում կա, որ այս երկու ցեղատեսակները սերել են նույն արմատներից, այդ պատճառով հայկական գամփռ ցեղատեսակը գրանցելու համար պետք է ներկայացներ 2 տարբերություններ պատմական գրքերից, կազմակերպել բազում միջոցառումներ: Հայաստանի կինոլոգիական կազմակերպության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը նշել է, որ գամփռ ցեղատեսակի շունը միշտ եղել է հայկական, որը ապրել և բազմացել է Հայկական լեռնաշխարհում: Հայկական կինոլոգիական “Գոլդի” ակումբի նախագահ Ստեփան Զաքարյանը ասել է, որ 1960-1970թթ.-ին հայ ազգը, երբ չի կարողացել ստեղծել բուծարաններ այս ցեղատեսակի շան համար Մազովերի կողմից ուսումնասիրվելուց հետո առաջարկվել է այն գրանցել կարմիր գրքում, որպես վերացող ցեղատեսակ: Սակայն հետագայում հայ գյուղացիները և հովիվները ամնեն կերպ կանխել են այս ցեղատեսակի ոչնչացումը:

Այս ցեղատեսակը առանձնահատուկ է, քանի-որ այն ձևավորվելով հազարամյակների ընթացքում ապրել և բազմացել է աշխարհից մեկուսացված պայմաններում: Այս ցեղատեսակի զարգացման վկաներն են նաև ամբողջ Հայաստանի ժայռապատկերները, որոնք մեծամասամբ Գեղամա և Սյունիքի լեռներում են: Մ.թ.ա. առաջին հազարամյակի պատկերներից են եղել գամփռ ցեղատեսակին շատ նման շներ, իսկ Սևանի ավազանում հայտնաբերված շների գանգերը նման են եղել ժամանակակից գամփռների գանգին: Հայ հովիվները նույնպես վկայում են, որ Հայկական բարձրավանդակում ոչխարաբուծությունը զարգացել է հենց այս շների շնորհիվ, քանի-որ նրանք իսկզբանե ստեղծվել են հովիվների ոչխարի հոտը պաշտպանելու համար: Միջնադարյան հայկական պատմագրերում առակ են ճանապարհորդների կողմից գրառումներ որտեղ մանրամասն նկարագրվում են հայկական    բարձրավանդակի գամփռները:

Այսպիսով հայկական գամփռը հայ ժողովրդի կողմից բուծած շուն է և այն կառավարման որոշմամբ  համարվել է ազգային հպարտություն: Ներկայիս գամփռ ցեղատեսակին շատ նման շները տարբերվում են հայկական բնական եղանակով բուծած ցեղատեսակից, որը հավատարմությամբ և աշխատանքային շատ լավ որակներով է օժտված:

Աղբյուր են ծառայել`

http://vesti.az/news/105783/news.php?id=141654

http://www.aravot.am/2013/08/30/281300/

http://report.am/news/other/gyumri-gelxexd.html

http://armenpress.am/arm/news/743942/gampri-haykakan-armatneri-masin-pastum-e-patmutyuny.html

Ադրբեջանական տեղեկատվական կեղծարարությունները և հակահայկական քարոզչությունները

Տարիներ շարունակ հայ ժողովրդի դեմ տարաբնույթ տեղեկատվական գործողություններ են իրականացվում Ադրբեջանի կողմից: Այս տեղեկատվական քաղաքականությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ հանրության կարծիքի, դիրքորոշման, ինքնահաստատման ժամանակ: Հենց այս տեղեկատվությունն է առաջացնում ագրեսիա, մասնավորապես նկատելի է երիտասարդների կողմից արտահայտած ագրեսիան: Ներկայումս Ադրբեջանը այսպես կոչված տեղեկատվական պատերազմ է վարում Հայաստանի դեմ: Տեղեկատվական պատերազմը, դա այնպիսի գործողություն է, երբ հակառակորդը ներխուժում է տվյալ երկրի պետական համակարգ և օգտագործում ցանկացած օգտակար տեղեկատվություն, որպեսզի խաղաղ ժամանակ հակառակորդի դեմ պատերազմ իրագործի: Տեղեկատվական պատերազմները կարող են լինել` հակառակորդի մշակույթային ժառանգությունների նկատմամբ, երկրի լարված մթնոլորտում սոցիալական խմբերի մոնիպուլացիա, անվստահության, կասկածամտության սերմանում, կրոնական բախումների հրահրում, պետության այլ երկրների հետ լավ հարաբերությունների վնասում:

Դեռևս Խորհրդային ժամանակաշրջանում առկա էր, պատմամշակույթային հարստության ձեռք բերման տեղեկատվական պատերազմը: Ադրբեջանցի պատմաբանները ցանկանում էին ադրբեջանականացնել հայերի պատմական ժառանգությունները` կեղծելով հայ ժողովրդի պատմությունը: Նրանք դաժանորեն պարզաբանեցին Սուգմայիթի, Կիրովաբադի և Բաքվի ցեղասպանության գործողությունները` ներկայացնելով, որ հայերը դաժանություններ են իրականացրել ՀԽՍՀ և ԼՂԻՄ սահմաններում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ: Մինչդեռ հակառակը` նրանք են դաժանաբար սպանել հայ ընտանիքներին: Առկա են նաև զոհվածների հարազատների վկայություններ:

  • Սումգայիթ քաղաքում սպանվել են Վիտալի Դանիելյանի ծնողները Սեդա և Նիկոլայ Դանիելյանները: Տղան պատմում է, թե ինչպես ավերեցին տունը և վերցրեցին ծնողների անձնագիրը և կարդացին ազգանունը` շեշտելով “յան”, ապա թերթեցին էջը և տեսնելով ազգությունը սկսեցին բղավել և սպառնալ: Վիտալիին հարվածեցին մահակով, իսկ ծնողներին սպանեցին: Տղան փորձել է դիմել հարևաններին խնդրանքով, որպեսզի շտապօգնություն կանչեն, բայց բոլորը մերժել են և միանգամից փակել դուռը:
  • Ռոզա Դանիելյանը, ով աշխատում է Սումգայիթ քաղաքի Կարանի անվան հիվանդանոցում որպես մանկաբույժ` վկայում է, որ 1988թվականի փետրվարի 28-ին իր սանիտարուհին լացելով և բղավելով մոտեցել է իրեն և պատմել, թե ինչպես են բեռնատար մեքենայից շատ սպանված հայ տղամարդկանց դիակները իջեցրել:
  • Դեպքերի ականատես է եղել նաև Զինաիդա Մուդրեցովան, ով խոսել է Լոլա Մանվելյանի մոր և հոր հետ: Սպանված աղջիկը 6 ամսական հղի էր և նրան ադրբեջանցիները գազանաբար սպանել են: Հայրը դստեր դիակը գտել է Սումգայիթ քաղաքից հետու:
  • Վալերի Գասպարյանը ականատես է եղել, թե ինչպես են սպանել 2 հայ եղբայրների` Վալերի Ավանեսյանին և Ալիկ Ավանեսյանին և ծանր վիրավորել նրանց հորը: Երեք ժամ շարունակ ադրբեջանցիները դաժանաբար ծեծել և դանակներով ու քարերով սպենել են նրանց:

Ադրբեջանցիները չցանկանալով ընդունել իրենց կատարած դաժան ցեղասպանությունը և միևնույն ժամանակ այս ամենը քողարկելու համար սխալ տեղեկատվություն են փոխանցում:

2003թվականից հակահայկական քարոզչությունը առավել մեծացավ: Ի. Ալիևի միջնորդությամբ ստեղծվեց մի համակարգ, որի նպատակն էր` հեղինակազրկել Հայաստանի Հանրապետությանը, որը մեծ ազդեցություն կունենար Սփյուռքի հայության վրա: Նրանց կողմից Հայաստանը ներկայացվում է, որպես ցեղասպան ազգ: Այսօր ինֆոքաղաքականությունը Ադրբեջանի կողմից կարևոր ռազմավարական ուղեգծերից է: Ադրբեջանը հավաքագրում և ուսումնասիրում է հայության դեմ օգտագործվող տեղեկատվություն` ներկայացնելով սեփական հանրությանը, հայկական հանրությանը, իսլամական աշխարհին, ինչպես նաև միջազգային կառույցում որոշումներ կայացնողներին: Որպես թիրախային խումբ նրանք ընտրում են երիտասարդներին: Ադրբեջանական դպրոցական դասագրքերում առկա են հայատյացություն սերմանող տեքստեր և պարբերաբար կազմակերպվում են <Խոջալուն երեխաների աչքերով>խորագրով շարադրության մրցույթներ: Այսպիսով ադրբեջանցի դպրոցական երեխաների նկատմամբ մոնիպուլյացիոն միջոցառումներ են իրականացվում հենց Ադրբեջանի նախագահ Ալիևի որոշմամբ:

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան մեծ աշխատանքներ է իրականացնում` կեղծելով պատմական փաստերը ասում է, որ Արցախում բնակվել են թուրքերը, իսկ հայերը եկվորներ են եղել: Արցախի և Հայաստանի պատմության կեղծումը իրականում ՀՀ-ի և ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի քողարկման համար է: Կեղծված են նաև Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում իրականացված հայ բնակչության ցեղասպանությունը, որոնք ադրբեջանցիների կողմից ներկայացված են, որպես հայկական սադրանքներ:

Կեղծված են նաև հայ-մշակույթային ժառանգությունները: Ադրբեջանում գտնվող հայկական պատմամշակույթային ժառանգությունների որոշ մասը ոչնչացված են, իսկ մյուսները վերագրված են, որպես ադրբեջանական պատմամշակույթային ժառանգություններ: Նրանց կողմից ստեղծվել են այնպիսի հիշողության վայրեր, ինչպիսին է Խոջալուի ցեղասպանությանը նվիրված հուշարձանը և Շեհիդների ծառուղին` Ղարաբաղյան պատերազմում զոհված թուրք զինվորների հիշատակին:

Ադրբեջանի կողմից իրականացված հակահայկական ինֆոքաղաքականության քայլերից է 1998թ.-ի մարտի 31-ը ադրբեջանցիների ցեղասպանության օր հռչակելը, որում մեղադրվում են հայերը: Ներկայումս քայլեր են ձեռնարկում այն միջազգայնորեն իրավական ցեղասպանության գնահատականի հասցնելու ուղղությամբ: Նաև հայտնի է, որ կան այսպես կոչված ադրբեջանցի շրջիկ ինֆորմատորներ, ովքեր ներկայացվում են, որպես տուժածներ: Ստամբուլում տեղի ունեցած հանդիպումներից մեկում Անար Ուսուբովը հանդես է եկել, որպես փախստական Խոջալուից և պատմել է դաժան հարձակումների և սպանությունների մասին իրականացված ադրբեջանցի զինվորների նկատմամբ: Մինչդեռ նա 2009թ.-ի փետրվարի 27-ին մասնակցել է Մոսկվայում Ի. Ալիևի կողմից Խոջալուին նվիրված միջոցառմանը և բնականաբար 1992թ.-ին նա մանկահասակ երեխա է եղել, իսկ այդ դաժան հարձակումները իրականացվել են հայ ժողովրդի նկատմամբ և այս ամենը ադրբեջանցիների անարգանքի մասին է վկայում:

Տեղեկատվական գործողություններում գերիշխում է նաև կրթական քաղաքականությունը, որի արդյունքում ադրբեջանի երիտասարդները հայ ազգ ասելով հասկանում են թշնամի: Այս ամենը ինֆորմացիոն միֆոլոգեմի համադրություն արտահայտող հասկացություն է այսինքն` ինֆոլոգեմ, որը նշանակում է իրական փաստերից վերցված կեղծ տեղեկատվություն: Այս ամենի արդյունքում ձևավորվում են չգիտակցված մոլորություններ մանիպուլյացիաների ազդեցության տակ: Ինֆոլոգեմները ավելի մեծ ազդեցություն են ունենում մարդկանց ենթագիտակցության վրա, երբ առկա են լինում տեղեկատվական ռեսուրսներում, գրքերում: Այստեղից հետևում է ադրբեջանցի երիտասարդների ագրեսիան հայերի նկատմամբ, քանի-որ թշնամի ընկալումը նրանց մոտ վերածվել է ազգային հոգեկերտվածքի:

Մեծ նշանակություն է ունեցել մեդիա դաշտը, որի միջոցով հայ ժողովրդի մասին կեղծարարությունները տարածվել են, ոչ միայն Ադրբեջանում այլ տարբեր երկրների ԶԼՄ-ներում և ինտերնետային տարբեր կայքերում: Ներկայումս հակահայկական բովանդակության տարբեր կակյքեր կան, որոնք լայնորեն տարածված են:

Ադրբեջանական <Trend> լրատվական գործակալությունը իտալական <Adnkronos International> (AKI) լրատվական ծառայության հետ կնքած պայմանագրի շնորհիվ առավել լայն հնարավորություններ ձեռք բերեց հակահայկական քարոզչություններ իրականացնելու համար, քանի-որ AKI մեդիա գործակալությունը բաղկացած է 11 կազմակերպություններից, որոնցից են օրինակ` <Reuters International>, <Scripps Howard News Service>, <Los Angeles Times>, < New China News Agency>, <Washington Post New Service> և այլն, որոնք միասին կոչվում են <The GMC Group>:

Հակահայկական քարոզչությունների արդյունքում <am> դոմենային տարածության մեջ հայտնվել են ադրբեջանցիների կողմից ստեղծված կայքեր, ինչպիսին են օրինակ` xronika.am, versia.am կայքերը: Versia.am կայքը բարեբախտաբար շատ կարճ ժամանակահատվածում բացահայտվեց, իսկ xronika.am կայքում ներկայացվել են հայ-վրացական հարաբերությունները և այլ կեղծարարություններ Ջավախքի հայրենասերների անունից, մինչ իրականում Վրաստանը անտանելի պայմաններ էր ստեղծում Ջավախքի սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում, որպեսզի այնտեղ բնակվող հայերը հեռանային: Այս դոմենի գործունեությունը չթարմացվելու պատճառոց ավարտվեց: Ադրբեջանական կողմը նաև միևնույն կեղծ տեղեկատվությունը կրկնում և տարածում է բազմաթիվ աղբյուրներում` առավել հասանելի դարձնելով տարբեր լսարանների համար: Սա մի փոխհղումների մեխանիզմ է, որի համաձայն տարբեր գրքերում, տեսաֆիլմերում, ԶԼՄ-ներում միևնույն տեղեկատվությունը անընդհատ կրկնվում է, այն առավել տպավորիչ դարձնելու համար և մարդկանց գիտակցություն հեշտորեն ներխուժելու միտումով:

Ադրբեջանական կողմը նաև կեղծ տեղեկատվություն է հաղորդում հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ցեղասպանությունը մերժելու միտումով Ադրբեջանական կողմը մեղադրում է Հայ ժողովրդին ադրբեջանցիների դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ: Պատմական իրադարձությունները կեղծելով 1918թ.-ի Բաքվի կոմունայի և մահմեդականների բախումները վերագրում են, որպես հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանություն: Այս ինֆոլոգեմի համաձայն 1918թ-ին Բաքվում, Շամախում, Ղուբայում հայերի կողմից սպանվել են 50 հազար ադրբեջանցիներ, ավերել են տները և ոչնչացրել պատմական հուշարձանները: Մման կերպ 1992թ.- ի Խոջալուի դեպքերը նկարագրում են, որպես հայ զինվորականների կողմից իրականացված ցեղասպանություն: Գրեթե ադրբեջանական բոլոր կայքերում տեղադրված են այս իրադարձության մասնի կեղծ տեղեկատվություններ: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում Խոջալուի դեպքերը վերագրված են, որպես «խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանություն» , նշելով զոհերի թվաքանակը, պատճառված վնասները և այլն:

Հայկական բանակը նույնպես ադրբեջանցիների կողմից կեղծ տեղեկատվության հիմք է հանդիսացել: Քանի-որ ներկայումս հայկական բանակում կան որոշ խնդիրներ, որոնք ի դեպ առկա են բոլոր երկրներում, ադրբեջանական կողմը վարկաբեկում է հայկական զինված ուժերը` քարոզելով, որ հայ զինծառայողները կամավոր հանձնվում են և պատմում հայկական բանակում տիրող ծանր իրավիճակի մասին և խնդրում իրենց հանձնել, որևէ երկրի: Այս տեղեկատվությունը տարածվելով ստեղծվում է մի այնպիսի կարծիք, որ Հայաստանում և հայկական բանակում սով և ավերվածություն է տիրում, որի արդյունքում հայաբնակ զինվորները փրկություն են փրկություն են փնտրում բերեկեցիկ Ադրբեջանի տարածքում:


1395988_587041074694748_630585198_n

Այսպիսով պետք է զգուշանալ այսպիսի կեղծ տեղեկատվություններից և որևէ լուծում գտնել, որպեսզի այս հարցը որոշ չափով լուծվի:

Աղբյուր են ծառայել`

http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=2241

http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=2244

http://www.noravank.am/upload/pdf/book.pdf

 

Ամանորին ընդառաջ սննդի շուկան բավականին ռիսկային է, «Արաքս» թռչնաֆաբրիկա

Բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ Ամանորին ընդառաջ խիստ ռիսկային է սխալ գնումներ կատարելը: Վերջերս սննդամթերքի շուկայում առկա են բազմաթիվ աղմկահարույց դեպքեր: Ասում են, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան սկսել է արտադրել ռիսկային սննդամթերք:

«Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Խաչիկ Խաչատրյանը հերքեց այս տեղեկատվությունը և նշեց, որ իրենց մոտ հաճախակի լաբորատոր ստուգումներ են իրականացվում սննդամթերքի պետական ծառայությունների և գյուղնախարարության կողմից: Ստուգվում է մսամթերքի որակը պարզելու, թե այն համապատասխանում է սահմանված չափանիշներին, թե ոչ:

«Արաքս» թռչնաֆաբրիկան հայտնի է իր թարմ մսամթերքի տեսականիով, որը հնարավորություն է տալիս սպառողին գնել էկոլոգիապես մաքուր, անվնաս և թարմ սննունդ: Մսամթերքը արտադրամասից մինչև խանութ տեղափոխելը 2-3 ժամ է տևում, որը վկայում է նրա թարմ լինելու մասին: Հնարավոր է, որ խանութներից որևէ մեկում մսամթերքը բավականին երկար ժամանակ է մնացել և վաճառողը սխալմամբ վաճառել է այն: Ընկերությունը հավատեցնում է իր սպառողներին, որ այս խնդիրը անհապաղ կլուծվի:

«Արաքս» թռչնաֆաբրիկայի սպանդանոցը կառուցված է նորագույն գերմանական տեխնոլոգիաներով, որի օգնությամբ թռչնամիսը շատ արագ մշակվում է և միշտ ունի հաճելի և թարմ տեսք, ինչպես նաև թռչունները սնվում են բարձր որակի և առողջ հումքերով:

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ատուգումների արդյունքում պարզվել է, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան արտադրում է էկոլոգիապես մաքուր և թարմ մսամթերք և ընկերության արտադրանքը ամբողջովին համապատասխանում է սահմանված չափանիշներին:

«Արաքս» թռչնաֆաբրիկայի մամուլի հաղորդագրություն

ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային ծառայող Վ. Հովակիմյանի դին

ՀՀ պաշտպանության նախարարությունը ի՞նչու է ավելի ուշ հայտնում ՊՆ N զորամասի տարածքում զինծառայողի դին հայտնաբերելու մասին, չէ որ նման դեպքերը պետք է անհապաղ տեղեկացնել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ չի կարողացել հնարավորինս շուտ հայտնել դժբախտ դեպքի մասին, քանի-որ որոշ մանրամասներ ճշտելու հարկ էր եղել: Նաև պետք էր առավել ստույգ իմանալ, թե որոնք էին եղել դեպքի պատճառները, որտեղ էր տեղի ունեցել դեպքը և ի վերջո հարկ չկար առանց մանրամասները ճշտելու խուճապի մատնել բոլոր զինվորների ծնողներին, քանի-որ դեպքից հետո բավականին ճամանակ էր անցել մինչ նախարարությունը տեղեկացել էր զինվորի ինքնության մասին:

ՀՀ պաշտպանության նախարարության հասարակության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18.10-ի սահմաններում գտել են շարքային Վ. Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Այս ամենի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը իր ցավակցությունն է հայտնում շարքային Հովակիմյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրություն

«Սիթի փարկինգ սերվիս»-ը չի պատրաստվում մաքրել ավտոկայանատեղիները ձնից

Ձյան տակ են անցել ոչ միայն բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները, այլ դրանց միջև գտնվող վճարովի ավտակայանատեղիների կարմիր գծերը: «Սիթի փարկինգ սերվիս» ընկերության նախագահ Վազգեն Հարությունյանը տեղեկացրել է, որ իրենք չեն մաքրելու ավտոկայանատեղիները, քանի-որ նման պարտավորություն չունեն:

Այսինքն, եթե վարորդները չնկատեն ավտոկայանատեղիների կարմիր գծերը, ապա պետք է տուգանվեն: Ընկերությունը ի պատասխան նշեց, որ իրենք ծառայություն են մատուցում քաղաքապետարանին, այդ իսկ պատճառով իրենք ոչ մի պարտավորություն չունեն, ավտոկայանատեղիները ձնից մաքրելու:

Նաև նշվեց, որ վճարովի ավտոկայանատեղիները բացի կարմիր գծերից ունեն բավականին նկատելի տեղեկատվական ցուցանակներ և նշաններ, որոնք կօգնեն մարդկանց չսխալվել և իրազեկ լինել վճարովի ավտոկայանատեղիների առկայության մասին:

Ընկերության ղեկավարը ավելացրեց, որ նրկա պահին ընկերությունը ոչ մի եկամուտ չունի և տվյալ պահին շարունակվում են ավտոկայանատեղիների աշխատանքները Ալեք Մանուկյան, Կորյուն, Խանջյան փողոցներում: Ընկերությունը հավատեցնում է, որ իրենց բոլոր կատարած ծառայությունները մատուցում են քաղաքապետարանին և ներկա պահին իրենց բյուջեն չի բավարարում, որպեսզի կարողանան մաքրել ավտոկայանատեղիները ձնից:

«Սիթի փարկինգ սերվիս»-ի մամուլի հաղորդագրություն

ԿԳՆ արտահերթ նիստ. ռուսերեն և անգլերեն լեզուները հավասարապես կդասավանդվեն

Դեկտեմբերի 13-ին ժամը 17.30 տեղի ունեցավ ԿԳՆ-ի արտահերթ նիստ:  Նիստի ընթացքում Արմեն Աշոտյանը ասաց, որ վերջին շրջաններում նկատելի են դժգոհություններ, որ անգլերեն լեզուն դպրոցներում մակերեսորեն է դասավանդվում:

«Ցանկանում ենք, որպեսզի միայն անգլերեն լեզու դասավանդվի դպրոցներում ռուսերենի փոխարեն», – նշել են թիվ 109 դպրոցի երեխաների ծնողները: Հիմնական  խնդիրն այն է, որ երեխաները դժվարությամբ են կարողանում միաժամանակ երկու օտար լեզու սովորել, որոնք դպրոցներում լավ չեն դասավանդվում:

Արմեն Աշոտյանը նշեց, որ կրթության և գիտության նախարարությունը անհապաղ քայլեր կձեռնարկի խնդրի լուծման համար, ինչպես նաև ավելացրեց, որ ռուսերենը չի կարող վերափոխվել անգլերենի, քանի-որ ներկայիս մեր երկրում յուրաքանչյուրը իր արտահերթ կարևորությունն ունի: Անգլերեն հարկավոր է իմանալ քանի-որ այն միջազգային լեզու է, իսկ ռուսերենը մեր տարածաշրջանում շատ կարևոր լեզու է համարվում:

ԿԳՆ-ը առաջնային կհետևի դպրոցներում օտար լեզուների ճիշտ դասավանդմանը, ինչպես նաև նոր ծրագրեր կմշակվեն, որպեսզի դպրոցականները առավել հեշտ սովորեն նյութը:

ԿԳՆ-ը դպրոցներին նոր նվագարկիչներ կհատկացնի, որպեսզի երեխաները լսեն իրենց դասագրքերում առկա նյութերը, որը կնպաստի երեխաների լսողական և մտավոր զարգացմանը:

Հետագայում ԿԳՆ-ը լավագույն սովորողներին հնարավորություն կտա անվճար մեկնել Անգլիա և Ռուսաստան 1 ամսյա ամառային դասընթացների:

Նիստի ավարտին Ա. Աշոտյանը ավելացրեց, որ ԿԳՆ-ը միշտ պատրաստ է կերտելու լուսավոր և անհոգ ապագա հայ երեխաների համար և միշտ կփորձի օգնել նրանց:

ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

Previous Older Entries