Մենք թույլ չենք տա շահագործել մեր սեփական հողերը!!!

Հայաստանի հյուսիսային մասում գտնվում է Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրը: Հանքավայրի հիմնական արդյունաբերական պաշարներն են` հանքաքարը, մոլիբդենը: Թեղուտի հանքավայրը ամբողջությամբ անտառածածկ է, ինչը նպաստում է ջրային հոսքի բնական ձևավորմանը և պահպանմանը: Թեղուտի անտառը գտնվում է Գուգարաց լեռների լանջերի 700-2200 մ բարձրության վրա:  Գերակշռում են հաճարենու անտառները: Թեղուտի անտառը ամենապահպանված անտառներից է: Այստեղ կան ավելի քան 200 բուսատեսակ, 55 կաթնասուններ, 86 թռչուններ, 10 սողուններ և երկենցաղների 4 տեսակ: Այս բույսերի և կենդանիների մեծ մասը ոչնչացման եզրին են և դրանցից որոշները ընդգրկված են Կարմիր գրքում:

2007 թ.-ին ստեղծվեց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, համախմբված գիտակից մարդկանցով Հայաստանից և Սփյուռքից, ովքեր սկսեցին պայքարել հանուն առողջ և բարեկեցիկ կյանքի: Այս նախաձեռնության նպատակն է կանխել ՀՀ կառավարության կողմից իրականացված 2001թ.-ին Թեղուտի հանքավայրի շահագործման որոշումը: Նախաձեռնությունը նպատակ ունի անվավեր ճանաչել Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի շահագործումը ՀՀ կառավարության կողմից, Թեղուտ և Շնող գյուղերում ստեղծել տնտեսական զարգացման ծրագրեր, փոխհատուցել Թեղուտի բնակչությանը հասցված վնասները:

Թեղուտի հանքավայրի և անտառի շահագործումը կանխելու համար տեղի են ունենում բախումներ բնապահպանների և ACP ընկերության միջև: Ակտիվիստները պայքարում են, որպեսզի կանխեն անտառի և հանքավայրի շահագործումը կազմակերպելով մի շարք նախաձեռնություններ: 2011թ.-ին ցուցադրվել է մի տեսանյութ, որտեղ կարելի է տեսնել Թեղուտի հանքավայրի շահագործման նախագիծը: ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը նշում է, թե ինչի կվերածվի Թեղուտի անտառը շահագործման աշխատանքների շարունակման դեպքում: Կխափանվի անտառի էկոլոգիական համակարգը, որը Հայաստանի անտառների բնաջնջման պատճառ կդառնա: Փորձագետների պնդմամբ հանքավայրի շահագործման հետևանքով կոչնչանան մոտ 1000 հեկտար բնական համալիր, իսկ առաջացած թափոնները շրջակա միջավայրին մեծ վնաս կհասցնեն վտանգելով մարդկանց առողջությունը: Թեղուտի բնակիչները այս անտառը համարում են պատմամշակույթային արժեք ունեցող տարածք, որը հավասարվում է հողին վտանգելով ողջ բնակչության առողջությունը և ապագա բնակչության առողջ և բարեկեցիկ կյանքը: Բնապահպանության նախարարությունը չի փորձել պարզաբանել, թե ինչու է թույլ տվել  ACP ընկերությանը շահագործել հանքավայրը:

2012թ.-ի հունվարին բնապահպանները իրականացրեցին ճանաչողական արշավ ակցիա դեպի Թեղուտ, որին մասնակցել է մոտ 200 մարդ: Վանաձորի հրապարակում արշավականները երգերով և շեփորներով ցույց են անցկացրել, իսկ երբ ուղղևորվել են Թեղուտ գյուղ հանդիպել են թեղուտցիների կողմից պատասխան դիմադրողական ակցիային: Նրանք արշավի մասնակիցներին դիմավորեցին Թեղուտը Թեղուտի հետ է, Թեղուտը մեզ հետ է կոչերով և պաստառներով: Ակցիայի ժամանակ բնապահպանները նշեցին, որ Թեղուտի շահագործումը կհանգեցնի շատ և շատ բնական պաշարների ոչնչացման , իսկ մարդիկ ձեռք կբերեն մի շարք առողջական խնդիրներ: Գյուղացիները պնդում են, որպեսզի իրենց ապահովեն աշխատանքով և քայլեր ձեռնարկեն, որպեսզի Թեղուտ գյուղում տնտեսական աճ գրանցվի: Բնապահպանները եղան նաև հատված ծառերի պահեստում և գետնին պարկեցին գերանների պես ի նշան կտրված փայտերի ցավի և հետագա կորուստի:

Նկարահանվեց մի տեսանյութ, որը անվանվեց Թղուտը հայտնիների աչքերով:  Տեսանյություն Սոս Սարգսյանը Թեղուտի անտառը անարատ և Հայաստանի բնական անկյուն համարելով նշեց, որ այն շատ կարևոր է յուրաքանչյուրի համար: Երվանդ Մանարյանը շատ կարևորեց այս շարժումը, որը իրականացվում է Թեղուտի շահագործումը կանխելու նպատակով և ավելացրեց, որ ապագա սերունդները շնորհակալ կլինեն այս շարժման առաջնորդներին նմանատիպ նախաձեռնություն կազմակերպելու համար: Եգոր Գլումովը նշեղ, որ իր համար նույնպես շատ կարևոր է մեր ապագա սերունդների առողջ ապագան և այս ամենը չկանխելու դեպքում մեր երեխաները չեն տեսնի կանաչ ծառ, մաքուր ջուր, բնություն, կենդանիներ և բարեկեցիկ ապագա:

2011թ.-ի մայիսին Թեղուտում իրականացվեց հեծանվարշավ: Այս քայլով երիտասարդ ակտիվիստները պահանջեցին վերանայել հանքավայրի շահագործման որոշումները: Հեծանվաերթը սկիզբ առավ մայիսի 9-ին ժամը 9-ին մարզահամերգային համալիրի մոտից:

2009թ.-ին շրջակա միջավայրի պահպանության օրը Թեղուտի պաշտպանության ակտիվիստների խումբը նախաձեռնեց երթ և շրջելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով կոչ արեց դադարեցնել Թեղուտի հանքի շահագործման աշխատանքները: Երթին մասնակցեցին նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը:

Երկարատև պայքարից հետո բնապահպաններին հաջողվեց կանխել Թեղուտի հանքավայրի և անտառի շահագործումը ապահովելով ապագա սերունդների համար առողջ և բարեկեցիկ կյանք:

Advertisements

Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարություն

ՀՀ ԱՆ վեբ-կայքը բավականին մատչելի է: Կայքի վերնամասում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը և եռագույնը, որի կողքին գրված է Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարություն:

Այստեղ տեղադրված է նամակ նախարարին բաժինը, որի վրա քլիք անելով մենք կարող ենք գրել նամակ ԱՆ-ն նախարարին և հետևել մեր նամակի ընթացքին:

Ձախ կողմում կարելի է տեսնել կայքի վերջին հայտարարությունները, որոնք 2014 թ. հունվարի 6-ի տվյալներով թարմացվել են 2013թ.-ի դեկտեմբերի 28-ին:

Կայքը բաղկացած է 5 բաժիններից, որոնք իրենց հերթին ունեն ենթաբաժիններ.

1.Նախարարություն. Իր մեջ ներառում է հետևյալ ենթաբաժինները` նախարարության կառուցվածքը, կանոնադրություն, խորհրդատվական մարմիններ, նախարարության գերակա և ազգային ծրագրեր, բյուջե և վիճակագրություն, կադրային ապահովում, կառուցվածքի գրաֆիկական պատկեր, նախարարությունում անցկացված ստուգումների արդյունքները, հեռախոսագիրք, գնումներ, կանխատեսումներ բաժինները:

Այստեղից կարելի է տեղեկատվություն ստանալ նախարարության անձնակազմի մասին, թե ինչ պաշտոն են զբաղեցնում տվյալ անձիք, աշխատանքայնի գործունեությունը, կրթությունը և այլն: Կարելի է ծանոթանալ նախարարության կանոնադրությանը, որը վավերացվել է 2002 թվականի դեկտեմբերի 16-ին: Ընթերցողը կարող է ծանոթանակ նախարարության իրավական և դատական փարեփոխումներին, ինչպես նաև նախարարությունում անցկացված ստուգումների արդյունքներին,ներկայացված հաշվետվություններին, ինչպես նաև, թե որքան է կազմում նախարարության բյուջեն:

2. Գործառույթներ. Ներառում է հետևյալ ենթաբաժինները` քաղաքացիական կացության ակտերի գրանցում, իրավաբանական անձանց գրանցում և որպես ԱՁ հաշվառում,փաստաթղթերի միջազգային վավերացում (Ապոստիլ), դատական ակտերի հարկադիր կատարում, պատիժների և հարկադրանքի միջոցների կիրառում, որակավորման ստուգում, նոտարիատ,անվճար իրավաբանական օգնություն,տուրքեր և վճարներ, դիմումների առցանց պատրաստում: Գործառույթներ բաժինը ներառում է տարբեր փաստաթղթերի մասին օրենքով սահմանված տեղեկատվություն, թե որ մարմինն է կատարում ապոստիլով վավերացում, ինչ փաստաթղթեր են հարկավոր, որքան է կազմում գործարքների պետական տուրքը:

3. Գրադարան. Այս բաժինը իր մեջ ներառում է ՀՀ Սահմանադրություն, միջազգային իրավական ակտեր, օրենսդրություն՝ ըստ գործունեության ոլորտների, նախարարի հրամաններ, մարդու իրավունքների եվրոպական դատարան, պաշտոնական պարզաբանումներ, իրավական ակտերի նախագծեր, ՀՀ ԱՆ մասնակցությամբ դատական գործեր, հաշվետվություններ, զեկույցներ, հուշագրեր և համաձայնագրեր,  ARLIS.AM Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ ենթաբաժինները:

Այս բաժնում տեղադրված է ՀՀ Սահմանադրության էլեկտրոնային տարբերակը: Այստեղ նաև ներկայացված են հաշվետվություններ, նախարարի զեկույցները, համագործակցությունների համաձայնագրերը: Հաշվետվությունների բաժնում ներկայացված են Արդարադատության նախարարության 2006 թվականից բելոր հաշվետվությունները:

4Տեղեկատվական կենտրոն. Այս բաժնում ներառված ենթաբաժիններն են`  հաղորդագրություններ, հայտարարություններ, ԶԼՄ-ները մեր մասին, տեսա-ձայնադարան,  «Արդարադատություն» պարբերական:

Այստեղ կարելի է ծանոթանալ, թե ինչ են խոսում ԶԼՄ-ները Արդարադատության նախարարության մասին: Ներկայացված են նախարարությունում տեղի ունեցած քննարկումների տեսագրությունները: Այստեղ կարելի է նաև տարբեր իրավական տեղեկատվություններ ստանալ:

5.Ընդունելություն. Բաժինը իր մեջ ներառում է փաստաթղթաշրջանառության ռեգիստր, տեղեկատվություն տրամադրելու կարգ, ՀՀ ԱՆ որոշումներն ու գործողությունները բողոքարկելու կարգ, ընդունելության կարգ, ընդունելության արդյունքներ, հարց ու պատասխան, առցանց դիմել նախարարին, հետևեք Ձեր դիմումի ընթացքին ենթաբաժինները:

Սա վերջին բաժինն է որտեղ տեղ են գտել քաղաքացիների դիմումները, բողոքները և առաջարկությունները: Այս բաժինը հնարավորություն է տալիս քաղաքացիներին իրազեկ լինել որոշումների և բողոքարկելու կարգին: Քաղաքացին կարող է նաև առցանց դիմել նախարարին և ներկայացնել իր առաջարկները: Սա իհարկե յուրաքանչյուր քաղաքացու համար շատ կարևոր է և այս կայքը ընձեռնում է այս հնարավորությունը:

Կայքի որոնողական համակարգը բավականին լավ է աշխատում և հեշտությամբ կարելի է գտնել փնտրվող նյութը: Սակայն միակ խնդիրն այն է, որ միայն հայերեն լեզվով կարելի է փնտրել, որևէ նյութ, քանի-որ կայքը այլ լեզուներով թարգմանված չէ: Կայքի ստորին մասում կարելի է գտնել Արդարադատության նախարարության հեռախոսահամարը, ֆաքսը, գործող հասցեն և էլեկտրոնային հասցեն:

ՀՀ ԱՆ կայքը յուրաքանչյուրին հասանելի է և փոխանցում է միայն Արդարադատության նախարարության ներսում կատարվող իրադարձությունների տեղեկատվությունը:

http://www.moj.am/