Սերժ Սարգսյանը սեղմել է Ալիևի ձեռքը

Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում ընթացող գագաթնաժողովին ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ հավաստի աղբյուրների ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մոտեցել և սեղմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքը: Ներկայացված է նաև, որ Սերժ Սարգսյանը բոլոր նախագահներից միայն սեղմել է Ալիևի ձեռքը և ստորև ներկայացված է մի կարճ տեսանյութ:

Նախ եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում՝ « ձեռք սեղմել»: Մենք բոլորս գիտենք,որ սա մի սովորություն է և երբ մարդիկ հանդիպում են միմյանց ձեռք են սեղմում, որպես հարգանքի նշան:
Ձեռք սեղմելով մարդ կարող է այնպես անել, որ դիմացինը իր մասին 3 բան հասկանա:
Առաջին. « Այս մարդը փորձում է ինձ վրա ճնշում գործադրել և նրանից պետք է զգուշանալ»
Երկրորդ. «Դիմացինը մտածում է, որ նա կարող է ճնշում գործադրել և նրանից պետք է զգուշանալ»
Երրորդ. « Ինձ դուր է գալիս այս մարդը: Մենք նրա հետ հեշտ լեզու կգտնենք»:

Հայ-Ադրբեջանական հարաբերությունները իրոք շատ լարված են, առկա է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որը լուծման կարիք ունի:
Ի՞նչ եք կարծում ինչու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է սեղմեր Իլհամ Ալիևի ձեռքը:
Արդյո՞ք Հայաստանը ցանկանում է զիջել կամ համագործակցել Ադրբեջանի հետ, այդ դեպքում ի՞նչու Լեռնային Ղարաբաղի հարցը դեռ լուծված չէ:

Աղբյուր են ծառայել`

http://www.yerkir.am/am/news/59068.htm

http://www.youtube.com/watch?v=s3VhJRvlqtw

Cosmopolitan ամսագրի հայկական և ամերիկյան տարբերակները

     Cosmopolitan-ը մի միջազգային ամսագիր է,որը իսկըզբանե նախատեսված է եղել կանանց և աղջիկների համար: Այն առաջին անգամ տպագրվել է 1886 թվականին ԱՄՆ-ում և համարվել ընտանեկան ամսագիր: Հետագայում 1960 ականներին Cosmopolitan-ը, որը նաև հայտնի է Cosmo անվանմամբ, դարձել է կանանց և աղջիկների համար նախատեսված ամսագիր: Ամսագիրը թարգմանվել է տարբեր լեզուներով և հասանելի է ավելի քան 100 երկրներում: Ամսագրի հիմնական նպատակն է՝ տալ որոշակի տեղեկատվություն ներկայիս  նորաձևության,մարդկանց հուզող բազմաթիվ հարցերի և հայտնի աստղերի մասին:


selena-gomez-cosmopolitan-01-11292695361_1292694057_1292662986_cosmopolitan_1_01_11_journal-plaza.net Miley-Cyrus---Cosmopolitan-covers-2013--01-560x756Cosmo - Sept 11 - Front Cover(1)

Նկատելի է, որ յուրաքանչյուր ամսագրի շապիկին պատկերված է տվյալ երկրի հայտնի աստղերից որևէ մեկը, ում մասին ամենաշատն է խոսվել կամ ով անընդմեջ քննադատության է արժանացել: Հայկական Cosmo ամսագիրը գրեթե չի տարբերվում ամերիկյան Cosmo ամսագրից, հիմնականում նույն նյութերը, միևնույն հարցերը, նորաձև հագուստը: Այն նաև չի տարբերվում իր կառուցվածքով: Թերևս կան որոշ նյութեր, որոնք դժվար կլինի հանդիպել ամերիկյան ամսագրում: Ի՞նչ անել, որպեսզի բարձրացնեն ձեր աշխատավարձը կամ ի՞նպես դիմել որևէ մեկին խնդրանքով: Սրանք այն խնդիրներն են, որ առկա են մեր երկրում: Ամերիկյան Cosmo ամսագրում դժվար կլինի գտնել նմանատիպ հարցեր, քանի-որ նրանք որևէ խնդիր չեն տեսնում, որպեսզի միմյանց դիմեն խնդրանքով: Նրանք ամենից շատ օգտագործում են հետևյալ բառերը՝ I’m sorry, please, excuse me. Ամսագիրը իր մեջ տարբեր բաժիններ է ներառում: Սիրո և հարաբերությունների բաժին, բարև՛ cosmo բաժին, որտեղ տեղադրված է ամսվա ընթացքում ուղղարկված լավագույն նամակը, որի հեղինակը զանազան հետաքրքիր նվերներ է ստանում cosmo ամսագրի կողմից: Նորաձևության բաժինը, որը իր հերթին ներառում է տվյալ սեզոնի նորաձև հավաքածուների ցուցադրություն, որտեղ նաև ներկայացված են լավագույն դիզայներների կողմից մոդելավորված հագուստ: Cosmo թեսթ բաժնում ընթերցողը կարող է թեսթի օգնությամբ պարզել իր բնավորության այնպիսի գծեր, որոնց մասին միշտ լսել է իր ընկերներից: Cosmo ամսագրի ամենաընթերցելի բաժիններից է կոսմետիկ միջոցների համար նախատեսված բաժինը, որտեղ առկա են օգտակար խորհուրդներ հայտնի դիմահարդարների կողմից: Cosmo ամսագիրը առանձնացրել է տղամարդկանց համար նախատեսված հատուկ բաժին, որը ոչինչով չի զիջում մյուս բաժիններին: Այստեղ նույնպես ներկայացված են տղամարդկանց նորաձև հագուստների հավաքածուներ, թեսթեր նախատեսված տղամարդկանց համար, ինչպես նաև զանազան օգտակար խորհուրդներ: Այսպիսով ամսագիրը հայտնի է իր յուրահատուկ և գեղեցիկ դիզայնով և յուրաքանչյուր նորաձև անձ ցանկանում է ձեռք բերել այն: Ամսագիրը տպագրվում է ամսեկան մեկ անգամ և արժե ընդամենը 990 դրամ, որը կարելի է ձեռք բերել ցնակացած կրպակից:

 

Աղբյուր են ծառայել՝

http://www.cosmo.am/ 

http://www.cosmopolitan.com/

Maxima սուպերմարկետի փլուզումը Ռիգայում

imageՆոյեմբերի 21-ին ժամը 20:00-ին Ռիգայում փլուզվել է Maxima սուպերմարկետի տանիքը և պատը:

Պատահարի հիմնական պատճառներից մեկը շինարարական նորմերի խախտումն է եղել:

Հայտնի է, որ 52 մարդ զոհվել է, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի Նաիրա Գրիգորյանն էր, 40 մարդ վիրավոր է, որոնցից 29-ը գտնվում են հիվանդանոցում:

Զոհերի թիվը ստույգ չէ, քանի-որ փրկարարները դադարեցրել են որոնումները նոր փլուզման միտումով և նրանց չի հաջողվել ուսումնաիրել 300 քառակուսի մետր տարածք, որտեղ կարող է ևս 30 մահացած մարդ լինել:

Երկրի իշխանությունը կփոխհատուցի զոհվածների ընտանիքներին:

Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինիշը այս փլուզումը անվանել է «զանգվածային սպանություն» և հայտարարել, որ երկրում կհայտարարվի սգո օր:

imageimage

Աղբյուր են ծառայել՝

http://mediagid.am/am/news/-rigayum-supermarketi-pluzman-heteanov-zoheri-tivy-hasel-e-52-i–765918

http://armenpress.am/arm/news/741199/

http://www.rosbalt.ru/exussr/2013/11/23/1203074.html

http://panorama.am/am/society/2013/11/22/riga/

http://lurer.com/?p=122515&l=am

http://www.slaq.am/arm/news/164844/