Հայկական գամփռ, թե՞ թուրքական լոբբինգ

Ադրբեջանական կողմը չբավարարվելով հայկական մշակույթի և պատմության կեղծմամբ սկսել է կեղծել շների այնպիսի ցեղատեսակ` ինչպիսին է հայկական գամփռը կամ գելխեղդը, որը նրանք անվանում են Անատոլիական կարաբաշ:

Ըստ ադրբեջանական կողմի Անատոլիական կարաբաշ ցեղատեսակի շունը, որն հայերը տալիս են գամփռ անվանումը հնագույն թուրքական ցեղատեսակներից մեկն է, որը դարեր շարունակ ապրել է Փոքր Ասիայում: Նրանց համոզմամբ այս ցեղատեսակը Բաբելոնյան ժամանակահատվածում ապրել և զարգացել է Թուրքիայի Անատոլիական սարահարթում, որը նաև հայտնի է եղել, որպես թուրքական պահակախմբի շուն: Նաև այս ցեղատեսակը առաջին անգամ հայտնաբերվել է 1822թվականին թուրքական հինավուրց վայրերից մեկում և ունեցել է սև գլուխ:

Թուրքիայում այս ցեղատեսակի շները մեխերով մանյակ են կրում, որը նրանց պաշտպանում է գիշատիչներից և փոքր տարիքում թուրքիայում ընդունված է կտրել այս շների ականջները: Ներկայումս Հայաստանում կան շատ կազմակերպություններ, որոնք ցանկանում են ապացուցել, որ Անատոլիական կարաբաշ ցեղատեսակի շունը նույն հայկական գամփռն է: Սակայն թուրքական կողմը պնդում է, որ երկու ցեղատեսակի շները իրարից բավականին տարբեր են, քանի-որ տարբեր են ընդհանուր մարմնի կատուցվածքը և դեմքը: Թուրքական կանգալը, որը հենց նույն Անատոլիական կարաբաշ ցեղատեսակի շունն է, գրանցվել է աշխարհի խոշորագույն կինոլոգիական կազմակերպություններում: Հայկական գամփռ ցեղատեսակի շունը, որը նման է Անատոլիական կարաբաշ ցեղատեսակին պաշտոնապես չի գրանցվել: http--poisk-druga.ru-uploads-posts-2011-11-1322567474_armynskiy-volkodav-gamprՄիտում կա, որ այս երկու ցեղատեսակները սերել են նույն արմատներից, այդ պատճառով հայկական գամփռ ցեղատեսակը գրանցելու համար պետք է ներկայացներ 2 տարբերություններ պատմական գրքերից, կազմակերպել բազում միջոցառումներ: Հայաստանի կինոլոգիական կազմակերպության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը նշել է, որ գամփռ ցեղատեսակի շունը միշտ եղել է հայկական, որը ապրել և բազմացել է Հայկական լեռնաշխարհում: Հայկական կինոլոգիական “Գոլդի” ակումբի նախագահ Ստեփան Զաքարյանը ասել է, որ 1960-1970թթ.-ին հայ ազգը, երբ չի կարողացել ստեղծել բուծարաններ այս ցեղատեսակի շան համար Մազովերի կողմից ուսումնասիրվելուց հետո առաջարկվել է այն գրանցել կարմիր գրքում, որպես վերացող ցեղատեսակ: Սակայն հետագայում հայ գյուղացիները և հովիվները ամնեն կերպ կանխել են այս ցեղատեսակի ոչնչացումը:

Այս ցեղատեսակը առանձնահատուկ է, քանի-որ այն ձևավորվելով հազարամյակների ընթացքում ապրել և բազմացել է աշխարհից մեկուսացված պայմաններում: Այս ցեղատեսակի զարգացման վկաներն են նաև ամբողջ Հայաստանի ժայռապատկերները, որոնք մեծամասամբ Գեղամա և Սյունիքի լեռներում են: Մ.թ.ա. առաջին հազարամյակի պատկերներից են եղել գամփռ ցեղատեսակին շատ նման շներ, իսկ Սևանի ավազանում հայտնաբերված շների գանգերը նման են եղել ժամանակակից գամփռների գանգին: Հայ հովիվները նույնպես վկայում են, որ Հայկական բարձրավանդակում ոչխարաբուծությունը զարգացել է հենց այս շների շնորհիվ, քանի-որ նրանք իսկզբանե ստեղծվել են հովիվների ոչխարի հոտը պաշտպանելու համար: Միջնադարյան հայկական պատմագրերում առակ են ճանապարհորդների կողմից գրառումներ որտեղ մանրամասն նկարագրվում են հայկական    բարձրավանդակի գամփռները:

Այսպիսով հայկական գամփռը հայ ժողովրդի կողմից բուծած շուն է և այն կառավարման որոշմամբ  համարվել է ազգային հպարտություն: Ներկայիս գամփռ ցեղատեսակին շատ նման շները տարբերվում են հայկական բնական եղանակով բուծած ցեղատեսակից, որը հավատարմությամբ և աշխատանքային շատ լավ որակներով է օժտված:

Աղբյուր են ծառայել`

http://vesti.az/news/105783/news.php?id=141654

http://www.aravot.am/2013/08/30/281300/

http://report.am/news/other/gyumri-gelxexd.html

http://armenpress.am/arm/news/743942/gampri-haykakan-armatneri-masin-pastum-e-patmutyuny.html

Ադրբեջանական տեղեկատվական կեղծարարությունները և հակահայկական քարոզչությունները

Տարիներ շարունակ հայ ժողովրդի դեմ տարաբնույթ տեղեկատվական գործողություններ են իրականացվում Ադրբեջանի կողմից: Այս տեղեկատվական քաղաքականությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ հանրության կարծիքի, դիրքորոշման, ինքնահաստատման ժամանակ: Հենց այս տեղեկատվությունն է առաջացնում ագրեսիա, մասնավորապես նկատելի է երիտասարդների կողմից արտահայտած ագրեսիան: Ներկայումս Ադրբեջանը այսպես կոչված տեղեկատվական պատերազմ է վարում Հայաստանի դեմ: Տեղեկատվական պատերազմը, դա այնպիսի գործողություն է, երբ հակառակորդը ներխուժում է տվյալ երկրի պետական համակարգ և օգտագործում ցանկացած օգտակար տեղեկատվություն, որպեսզի խաղաղ ժամանակ հակառակորդի դեմ պատերազմ իրագործի: Տեղեկատվական պատերազմները կարող են լինել` հակառակորդի մշակույթային ժառանգությունների նկատմամբ, երկրի լարված մթնոլորտում սոցիալական խմբերի մոնիպուլացիա, անվստահության, կասկածամտության սերմանում, կրոնական բախումների հրահրում, պետության այլ երկրների հետ լավ հարաբերությունների վնասում:

Դեռևս Խորհրդային ժամանակաշրջանում առկա էր, պատմամշակույթային հարստության ձեռք բերման տեղեկատվական պատերազմը: Ադրբեջանցի պատմաբանները ցանկանում էին ադրբեջանականացնել հայերի պատմական ժառանգությունները` կեղծելով հայ ժողովրդի պատմությունը: Նրանք դաժանորեն պարզաբանեցին Սուգմայիթի, Կիրովաբադի և Բաքվի ցեղասպանության գործողությունները` ներկայացնելով, որ հայերը դաժանություններ են իրականացրել ՀԽՍՀ և ԼՂԻՄ սահմաններում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ: Մինչդեռ հակառակը` նրանք են դաժանաբար սպանել հայ ընտանիքներին: Առկա են նաև զոհվածների հարազատների վկայություններ:

  • Սումգայիթ քաղաքում սպանվել են Վիտալի Դանիելյանի ծնողները Սեդա և Նիկոլայ Դանիելյանները: Տղան պատմում է, թե ինչպես ավերեցին տունը և վերցրեցին ծնողների անձնագիրը և կարդացին ազգանունը` շեշտելով “յան”, ապա թերթեցին էջը և տեսնելով ազգությունը սկսեցին բղավել և սպառնալ: Վիտալիին հարվածեցին մահակով, իսկ ծնողներին սպանեցին: Տղան փորձել է դիմել հարևաններին խնդրանքով, որպեսզի շտապօգնություն կանչեն, բայց բոլորը մերժել են և միանգամից փակել դուռը:
  • Ռոզա Դանիելյանը, ով աշխատում է Սումգայիթ քաղաքի Կարանի անվան հիվանդանոցում որպես մանկաբույժ` վկայում է, որ 1988թվականի փետրվարի 28-ին իր սանիտարուհին լացելով և բղավելով մոտեցել է իրեն և պատմել, թե ինչպես են բեռնատար մեքենայից շատ սպանված հայ տղամարդկանց դիակները իջեցրել:
  • Դեպքերի ականատես է եղել նաև Զինաիդա Մուդրեցովան, ով խոսել է Լոլա Մանվելյանի մոր և հոր հետ: Սպանված աղջիկը 6 ամսական հղի էր և նրան ադրբեջանցիները գազանաբար սպանել են: Հայրը դստեր դիակը գտել է Սումգայիթ քաղաքից հետու:
  • Վալերի Գասպարյանը ականատես է եղել, թե ինչպես են սպանել 2 հայ եղբայրների` Վալերի Ավանեսյանին և Ալիկ Ավանեսյանին և ծանր վիրավորել նրանց հորը: Երեք ժամ շարունակ ադրբեջանցիները դաժանաբար ծեծել և դանակներով ու քարերով սպենել են նրանց:

Ադրբեջանցիները չցանկանալով ընդունել իրենց կատարած դաժան ցեղասպանությունը և միևնույն ժամանակ այս ամենը քողարկելու համար սխալ տեղեկատվություն են փոխանցում:

2003թվականից հակահայկական քարոզչությունը առավել մեծացավ: Ի. Ալիևի միջնորդությամբ ստեղծվեց մի համակարգ, որի նպատակն էր` հեղինակազրկել Հայաստանի Հանրապետությանը, որը մեծ ազդեցություն կունենար Սփյուռքի հայության վրա: Նրանց կողմից Հայաստանը ներկայացվում է, որպես ցեղասպան ազգ: Այսօր ինֆոքաղաքականությունը Ադրբեջանի կողմից կարևոր ռազմավարական ուղեգծերից է: Ադրբեջանը հավաքագրում և ուսումնասիրում է հայության դեմ օգտագործվող տեղեկատվություն` ներկայացնելով սեփական հանրությանը, հայկական հանրությանը, իսլամական աշխարհին, ինչպես նաև միջազգային կառույցում որոշումներ կայացնողներին: Որպես թիրախային խումբ նրանք ընտրում են երիտասարդներին: Ադրբեջանական դպրոցական դասագրքերում առկա են հայատյացություն սերմանող տեքստեր և պարբերաբար կազմակերպվում են <Խոջալուն երեխաների աչքերով>խորագրով շարադրության մրցույթներ: Այսպիսով ադրբեջանցի դպրոցական երեխաների նկատմամբ մոնիպուլյացիոն միջոցառումներ են իրականացվում հենց Ադրբեջանի նախագահ Ալիևի որոշմամբ:

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան մեծ աշխատանքներ է իրականացնում` կեղծելով պատմական փաստերը ասում է, որ Արցախում բնակվել են թուրքերը, իսկ հայերը եկվորներ են եղել: Արցախի և Հայաստանի պատմության կեղծումը իրականում ՀՀ-ի և ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի քողարկման համար է: Կեղծված են նաև Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում իրականացված հայ բնակչության ցեղասպանությունը, որոնք ադրբեջանցիների կողմից ներկայացված են, որպես հայկական սադրանքներ:

Կեղծված են նաև հայ-մշակույթային ժառանգությունները: Ադրբեջանում գտնվող հայկական պատմամշակույթային ժառանգությունների որոշ մասը ոչնչացված են, իսկ մյուսները վերագրված են, որպես ադրբեջանական պատմամշակույթային ժառանգություններ: Նրանց կողմից ստեղծվել են այնպիսի հիշողության վայրեր, ինչպիսին է Խոջալուի ցեղասպանությանը նվիրված հուշարձանը և Շեհիդների ծառուղին` Ղարաբաղյան պատերազմում զոհված թուրք զինվորների հիշատակին:

Ադրբեջանի կողմից իրականացված հակահայկական ինֆոքաղաքականության քայլերից է 1998թ.-ի մարտի 31-ը ադրբեջանցիների ցեղասպանության օր հռչակելը, որում մեղադրվում են հայերը: Ներկայումս քայլեր են ձեռնարկում այն միջազգայնորեն իրավական ցեղասպանության գնահատականի հասցնելու ուղղությամբ: Նաև հայտնի է, որ կան այսպես կոչված ադրբեջանցի շրջիկ ինֆորմատորներ, ովքեր ներկայացվում են, որպես տուժածներ: Ստամբուլում տեղի ունեցած հանդիպումներից մեկում Անար Ուսուբովը հանդես է եկել, որպես փախստական Խոջալուից և պատմել է դաժան հարձակումների և սպանությունների մասին իրականացված ադրբեջանցի զինվորների նկատմամբ: Մինչդեռ նա 2009թ.-ի փետրվարի 27-ին մասնակցել է Մոսկվայում Ի. Ալիևի կողմից Խոջալուին նվիրված միջոցառմանը և բնականաբար 1992թ.-ին նա մանկահասակ երեխա է եղել, իսկ այդ դաժան հարձակումները իրականացվել են հայ ժողովրդի նկատմամբ և այս ամենը ադրբեջանցիների անարգանքի մասին է վկայում:

Տեղեկատվական գործողություններում գերիշխում է նաև կրթական քաղաքականությունը, որի արդյունքում ադրբեջանի երիտասարդները հայ ազգ ասելով հասկանում են թշնամի: Այս ամենը ինֆորմացիոն միֆոլոգեմի համադրություն արտահայտող հասկացություն է այսինքն` ինֆոլոգեմ, որը նշանակում է իրական փաստերից վերցված կեղծ տեղեկատվություն: Այս ամենի արդյունքում ձևավորվում են չգիտակցված մոլորություններ մանիպուլյացիաների ազդեցության տակ: Ինֆոլոգեմները ավելի մեծ ազդեցություն են ունենում մարդկանց ենթագիտակցության վրա, երբ առկա են լինում տեղեկատվական ռեսուրսներում, գրքերում: Այստեղից հետևում է ադրբեջանցի երիտասարդների ագրեսիան հայերի նկատմամբ, քանի-որ թշնամի ընկալումը նրանց մոտ վերածվել է ազգային հոգեկերտվածքի:

Մեծ նշանակություն է ունեցել մեդիա դաշտը, որի միջոցով հայ ժողովրդի մասին կեղծարարությունները տարածվել են, ոչ միայն Ադրբեջանում այլ տարբեր երկրների ԶԼՄ-ներում և ինտերնետային տարբեր կայքերում: Ներկայումս հակահայկական բովանդակության տարբեր կակյքեր կան, որոնք լայնորեն տարածված են:

Ադրբեջանական <Trend> լրատվական գործակալությունը իտալական <Adnkronos International> (AKI) լրատվական ծառայության հետ կնքած պայմանագրի շնորհիվ առավել լայն հնարավորություններ ձեռք բերեց հակահայկական քարոզչություններ իրականացնելու համար, քանի-որ AKI մեդիա գործակալությունը բաղկացած է 11 կազմակերպություններից, որոնցից են օրինակ` <Reuters International>, <Scripps Howard News Service>, <Los Angeles Times>, < New China News Agency>, <Washington Post New Service> և այլն, որոնք միասին կոչվում են <The GMC Group>:

Հակահայկական քարոզչությունների արդյունքում <am> դոմենային տարածության մեջ հայտնվել են ադրբեջանցիների կողմից ստեղծված կայքեր, ինչպիսին են օրինակ` xronika.am, versia.am կայքերը: Versia.am կայքը բարեբախտաբար շատ կարճ ժամանակահատվածում բացահայտվեց, իսկ xronika.am կայքում ներկայացվել են հայ-վրացական հարաբերությունները և այլ կեղծարարություններ Ջավախքի հայրենասերների անունից, մինչ իրականում Վրաստանը անտանելի պայմաններ էր ստեղծում Ջավախքի սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում, որպեսզի այնտեղ բնակվող հայերը հեռանային: Այս դոմենի գործունեությունը չթարմացվելու պատճառոց ավարտվեց: Ադրբեջանական կողմը նաև միևնույն կեղծ տեղեկատվությունը կրկնում և տարածում է բազմաթիվ աղբյուրներում` առավել հասանելի դարձնելով տարբեր լսարանների համար: Սա մի փոխհղումների մեխանիզմ է, որի համաձայն տարբեր գրքերում, տեսաֆիլմերում, ԶԼՄ-ներում միևնույն տեղեկատվությունը անընդհատ կրկնվում է, այն առավել տպավորիչ դարձնելու համար և մարդկանց գիտակցություն հեշտորեն ներխուժելու միտումով:

Ադրբեջանական կողմը նաև կեղծ տեղեկատվություն է հաղորդում հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ցեղասպանությունը մերժելու միտումով Ադրբեջանական կողմը մեղադրում է Հայ ժողովրդին ադրբեջանցիների դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ: Պատմական իրադարձությունները կեղծելով 1918թ.-ի Բաքվի կոմունայի և մահմեդականների բախումները վերագրում են, որպես հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանություն: Այս ինֆոլոգեմի համաձայն 1918թ-ին Բաքվում, Շամախում, Ղուբայում հայերի կողմից սպանվել են 50 հազար ադրբեջանցիներ, ավերել են տները և ոչնչացրել պատմական հուշարձանները: Մման կերպ 1992թ.- ի Խոջալուի դեպքերը նկարագրում են, որպես հայ զինվորականների կողմից իրականացված ցեղասպանություն: Գրեթե ադրբեջանական բոլոր կայքերում տեղադրված են այս իրադարձության մասնի կեղծ տեղեկատվություններ: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում Խոջալուի դեպքերը վերագրված են, որպես «խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանություն» , նշելով զոհերի թվաքանակը, պատճառված վնասները և այլն:

Հայկական բանակը նույնպես ադրբեջանցիների կողմից կեղծ տեղեկատվության հիմք է հանդիսացել: Քանի-որ ներկայումս հայկական բանակում կան որոշ խնդիրներ, որոնք ի դեպ առկա են բոլոր երկրներում, ադրբեջանական կողմը վարկաբեկում է հայկական զինված ուժերը` քարոզելով, որ հայ զինծառայողները կամավոր հանձնվում են և պատմում հայկական բանակում տիրող ծանր իրավիճակի մասին և խնդրում իրենց հանձնել, որևէ երկրի: Այս տեղեկատվությունը տարածվելով ստեղծվում է մի այնպիսի կարծիք, որ Հայաստանում և հայկական բանակում սով և ավերվածություն է տիրում, որի արդյունքում հայաբնակ զինվորները փրկություն են փրկություն են փնտրում բերեկեցիկ Ադրբեջանի տարածքում:


1395988_587041074694748_630585198_n

Այսպիսով պետք է զգուշանալ այսպիսի կեղծ տեղեկատվություններից և որևէ լուծում գտնել, որպեսզի այս հարցը որոշ չափով լուծվի:

Աղբյուր են ծառայել`

http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=2241

http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=2244

http://www.noravank.am/upload/pdf/book.pdf

 

Ամանորին ընդառաջ սննդի շուկան բավականին ռիսկային է, «Արաքս» թռչնաֆաբրիկա

Բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ Ամանորին ընդառաջ խիստ ռիսկային է սխալ գնումներ կատարելը: Վերջերս սննդամթերքի շուկայում առկա են բազմաթիվ աղմկահարույց դեպքեր: Ասում են, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան սկսել է արտադրել ռիսկային սննդամթերք:

«Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Խաչիկ Խաչատրյանը հերքեց այս տեղեկատվությունը և նշեց, որ իրենց մոտ հաճախակի լաբորատոր ստուգումներ են իրականացվում սննդամթերքի պետական ծառայությունների և գյուղնախարարության կողմից: Ստուգվում է մսամթերքի որակը պարզելու, թե այն համապատասխանում է սահմանված չափանիշներին, թե ոչ:

«Արաքս» թռչնաֆաբրիկան հայտնի է իր թարմ մսամթերքի տեսականիով, որը հնարավորություն է տալիս սպառողին գնել էկոլոգիապես մաքուր, անվնաս և թարմ սննունդ: Մսամթերքը արտադրամասից մինչև խանութ տեղափոխելը 2-3 ժամ է տևում, որը վկայում է նրա թարմ լինելու մասին: Հնարավոր է, որ խանութներից որևէ մեկում մսամթերքը բավականին երկար ժամանակ է մնացել և վաճառողը սխալմամբ վաճառել է այն: Ընկերությունը հավատեցնում է իր սպառողներին, որ այս խնդիրը անհապաղ կլուծվի:

«Արաքս» թռչնաֆաբրիկայի սպանդանոցը կառուցված է նորագույն գերմանական տեխնոլոգիաներով, որի օգնությամբ թռչնամիսը շատ արագ մշակվում է և միշտ ունի հաճելի և թարմ տեսք, ինչպես նաև թռչունները սնվում են բարձր որակի և առողջ հումքերով:

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ատուգումների արդյունքում պարզվել է, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան արտադրում է էկոլոգիապես մաքուր և թարմ մսամթերք և ընկերության արտադրանքը ամբողջովին համապատասխանում է սահմանված չափանիշներին:

«Արաքս» թռչնաֆաբրիկայի մամուլի հաղորդագրություն

ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային ծառայող Վ. Հովակիմյանի դին

ՀՀ պաշտպանության նախարարությունը ի՞նչու է ավելի ուշ հայտնում ՊՆ N զորամասի տարածքում զինծառայողի դին հայտնաբերելու մասին, չէ որ նման դեպքերը պետք է անհապաղ տեղեկացնել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ չի կարողացել հնարավորինս շուտ հայտնել դժբախտ դեպքի մասին, քանի-որ որոշ մանրամասներ ճշտելու հարկ էր եղել: Նաև պետք էր առավել ստույգ իմանալ, թե որոնք էին եղել դեպքի պատճառները, որտեղ էր տեղի ունեցել դեպքը և ի վերջո հարկ չկար առանց մանրամասները ճշտելու խուճապի մատնել բոլոր զինվորների ծնողներին, քանի-որ դեպքից հետո բավականին ճամանակ էր անցել մինչ նախարարությունը տեղեկացել էր զինվորի ինքնության մասին:

ՀՀ պաշտպանության նախարարության հասարակության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18.10-ի սահմաններում գտել են շարքային Վ. Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Այս ամենի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը իր ցավակցությունն է հայտնում շարքային Հովակիմյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրություն

«Սիթի փարկինգ սերվիս»-ը չի պատրաստվում մաքրել ավտոկայանատեղիները ձնից

Ձյան տակ են անցել ոչ միայն բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները, այլ դրանց միջև գտնվող վճարովի ավտակայանատեղիների կարմիր գծերը: «Սիթի փարկինգ սերվիս» ընկերության նախագահ Վազգեն Հարությունյանը տեղեկացրել է, որ իրենք չեն մաքրելու ավտոկայանատեղիները, քանի-որ նման պարտավորություն չունեն:

Այսինքն, եթե վարորդները չնկատեն ավտոկայանատեղիների կարմիր գծերը, ապա պետք է տուգանվեն: Ընկերությունը ի պատասխան նշեց, որ իրենք ծառայություն են մատուցում քաղաքապետարանին, այդ իսկ պատճառով իրենք ոչ մի պարտավորություն չունեն, ավտոկայանատեղիները ձնից մաքրելու:

Նաև նշվեց, որ վճարովի ավտոկայանատեղիները բացի կարմիր գծերից ունեն բավականին նկատելի տեղեկատվական ցուցանակներ և նշաններ, որոնք կօգնեն մարդկանց չսխալվել և իրազեկ լինել վճարովի ավտոկայանատեղիների առկայության մասին:

Ընկերության ղեկավարը ավելացրեց, որ նրկա պահին ընկերությունը ոչ մի եկամուտ չունի և տվյալ պահին շարունակվում են ավտոկայանատեղիների աշխատանքները Ալեք Մանուկյան, Կորյուն, Խանջյան փողոցներում: Ընկերությունը հավատեցնում է, որ իրենց բոլոր կատարած ծառայությունները մատուցում են քաղաքապետարանին և ներկա պահին իրենց բյուջեն չի բավարարում, որպեսզի կարողանան մաքրել ավտոկայանատեղիները ձնից:

«Սիթի փարկինգ սերվիս»-ի մամուլի հաղորդագրություն

ԿԳՆ արտահերթ նիստ. ռուսերեն և անգլերեն լեզուները հավասարապես կդասավանդվեն

Դեկտեմբերի 13-ին ժամը 17.30 տեղի ունեցավ ԿԳՆ-ի արտահերթ նիստ:  Նիստի ընթացքում Արմեն Աշոտյանը ասաց, որ վերջին շրջաններում նկատելի են դժգոհություններ, որ անգլերեն լեզուն դպրոցներում մակերեսորեն է դասավանդվում:

«Ցանկանում ենք, որպեսզի միայն անգլերեն լեզու դասավանդվի դպրոցներում ռուսերենի փոխարեն», – նշել են թիվ 109 դպրոցի երեխաների ծնողները: Հիմնական  խնդիրն այն է, որ երեխաները դժվարությամբ են կարողանում միաժամանակ երկու օտար լեզու սովորել, որոնք դպրոցներում լավ չեն դասավանդվում:

Արմեն Աշոտյանը նշեց, որ կրթության և գիտության նախարարությունը անհապաղ քայլեր կձեռնարկի խնդրի լուծման համար, ինչպես նաև ավելացրեց, որ ռուսերենը չի կարող վերափոխվել անգլերենի, քանի-որ ներկայիս մեր երկրում յուրաքանչյուրը իր արտահերթ կարևորությունն ունի: Անգլերեն հարկավոր է իմանալ քանի-որ այն միջազգային լեզու է, իսկ ռուսերենը մեր տարածաշրջանում շատ կարևոր լեզու է համարվում:

ԿԳՆ-ը առաջնային կհետևի դպրոցներում օտար լեզուների ճիշտ դասավանդմանը, ինչպես նաև նոր ծրագրեր կմշակվեն, որպեսզի դպրոցականները առավել հեշտ սովորեն նյութը:

ԿԳՆ-ը դպրոցներին նոր նվագարկիչներ կհատկացնի, որպեսզի երեխաները լսեն իրենց դասագրքերում առկա նյութերը, որը կնպաստի երեխաների լսողական և մտավոր զարգացմանը:

Հետագայում ԿԳՆ-ը լավագույն սովորողներին հնարավորություն կտա անվճար մեկնել Անգլիա և Ռուսաստան 1 ամսյա ամառային դասընթացների:

Նիստի ավարտին Ա. Աշոտյանը ավելացրեց, որ ԿԳՆ-ը միշտ պատրաստ է կերտելու լուսավոր և անհոգ ապագա հայ երեխաների համար և միշտ կփորձի օգնել նրանց:

ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

Հայաստանը չի միանալու Մաքսային միությանը

Դեկտեմբերի 2-ին նախագահական նստավայրում ընթացավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Ռուսաստանի Դաշնության նախագահը խոստացավ, որ Հայաստանը շուտով կմիան Մաքսաային միությանը:

Հայաստան ներմուծվող գազի սակագինը կիջնի 30%-ով:

Նաև հավելվեց, որ ՀայաստաSargsyan-Putinնը հնարավորություն կունենա ռուսական զենք ձեռք բերել Ռուսաստանի ներքին գներով: 

Հայաստան այցելության ժամանակ ՌԴ նախագահ Վ. Պուտինը ոչ մի խոսք չասաց, թե երբ Հայաստանը կմիանա Մաքսային միությանը, կամ երբ պատրաստ կլինի: Սակայն խոստացավ, որ քայլեր կձեռնարկի, որպեսզի Հայաստանի տնտեսությունը բարելավվի:

Այսինքն Ռուսաստանի Դաշնությունը շատ նուրբ խաղ է խաղում այն երկրների հետ, որոնք չեն մտնում Մաքսային միության մեջ` փորձելով չխափանել տվյալ երկրների հետ ունեցած լավ հարաբերությունները: Այսպիսով եր՞բ Հայաստանը պատրաստ կլինի միանալ Մաքսային միությանը:

Աղբյուր են ծառայել`

http://m.1in.am/arm/armenia_interview_235383.html

http://www.aravot.am/2013/12/09/413133/

https://www.slaq.am/arm/news/166973/