Մենք թույլ չենք տա շահագործել մեր սեփական հողերը!!!

Հայաստանի հյուսիսային մասում գտնվում է Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրը: Հանքավայրի հիմնական արդյունաբերական պաշարներն են` հանքաքարը, մոլիբդենը: Թեղուտի հանքավայրը ամբողջությամբ անտառածածկ է, ինչը նպաստում է ջրային հոսքի բնական ձևավորմանը և պահպանմանը: Թեղուտի անտառը գտնվում է Գուգարաց լեռների լանջերի 700-2200 մ բարձրության վրա:  Գերակշռում են հաճարենու անտառները: Թեղուտի անտառը ամենապահպանված անտառներից է: Այստեղ կան ավելի քան 200 բուսատեսակ, 55 կաթնասուններ, 86 թռչուններ, 10 սողուններ և երկենցաղների 4 տեսակ: Այս բույսերի և կենդանիների մեծ մասը ոչնչացման եզրին են և դրանցից որոշները ընդգրկված են Կարմիր գրքում:

2007 թ.-ին ստեղծվեց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, համախմբված գիտակից մարդկանցով Հայաստանից և Սփյուռքից, ովքեր սկսեցին պայքարել հանուն առողջ և բարեկեցիկ կյանքի: Այս նախաձեռնության նպատակն է կանխել ՀՀ կառավարության կողմից իրականացված 2001թ.-ին Թեղուտի հանքավայրի շահագործման որոշումը: Նախաձեռնությունը նպատակ ունի անվավեր ճանաչել Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի շահագործումը ՀՀ կառավարության կողմից, Թեղուտ և Շնող գյուղերում ստեղծել տնտեսական զարգացման ծրագրեր, փոխհատուցել Թեղուտի բնակչությանը հասցված վնասները:

Թեղուտի հանքավայրի և անտառի շահագործումը կանխելու համար տեղի են ունենում բախումներ բնապահպանների և ACP ընկերության միջև: Ակտիվիստները պայքարում են, որպեսզի կանխեն անտառի և հանքավայրի շահագործումը կազմակերպելով մի շարք նախաձեռնություններ: 2011թ.-ին ցուցադրվել է մի տեսանյութ, որտեղ կարելի է տեսնել Թեղուտի հանքավայրի շահագործման նախագիծը: ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը նշում է, թե ինչի կվերածվի Թեղուտի անտառը շահագործման աշխատանքների շարունակման դեպքում: Կխափանվի անտառի էկոլոգիական համակարգը, որը Հայաստանի անտառների բնաջնջման պատճառ կդառնա: Փորձագետների պնդմամբ հանքավայրի շահագործման հետևանքով կոչնչանան մոտ 1000 հեկտար բնական համալիր, իսկ առաջացած թափոնները շրջակա միջավայրին մեծ վնաս կհասցնեն վտանգելով մարդկանց առողջությունը: Թեղուտի բնակիչները այս անտառը համարում են պատմամշակույթային արժեք ունեցող տարածք, որը հավասարվում է հողին վտանգելով ողջ բնակչության առողջությունը և ապագա բնակչության առողջ և բարեկեցիկ կյանքը: Բնապահպանության նախարարությունը չի փորձել պարզաբանել, թե ինչու է թույլ տվել  ACP ընկերությանը շահագործել հանքավայրը:

2012թ.-ի հունվարին բնապահպանները իրականացրեցին ճանաչողական արշավ ակցիա դեպի Թեղուտ, որին մասնակցել է մոտ 200 մարդ: Վանաձորի հրապարակում արշավականները երգերով և շեփորներով ցույց են անցկացրել, իսկ երբ ուղղևորվել են Թեղուտ գյուղ հանդիպել են թեղուտցիների կողմից պատասխան դիմադրողական ակցիային: Նրանք արշավի մասնակիցներին դիմավորեցին Թեղուտը Թեղուտի հետ է, Թեղուտը մեզ հետ է կոչերով և պաստառներով: Ակցիայի ժամանակ բնապահպանները նշեցին, որ Թեղուտի շահագործումը կհանգեցնի շատ և շատ բնական պաշարների ոչնչացման , իսկ մարդիկ ձեռք կբերեն մի շարք առողջական խնդիրներ: Գյուղացիները պնդում են, որպեսզի իրենց ապահովեն աշխատանքով և քայլեր ձեռնարկեն, որպեսզի Թեղուտ գյուղում տնտեսական աճ գրանցվի: Բնապահպանները եղան նաև հատված ծառերի պահեստում և գետնին պարկեցին գերանների պես ի նշան կտրված փայտերի ցավի և հետագա կորուստի:

Նկարահանվեց մի տեսանյութ, որը անվանվեց Թղուտը հայտնիների աչքերով:  Տեսանյություն Սոս Սարգսյանը Թեղուտի անտառը անարատ և Հայաստանի բնական անկյուն համարելով նշեց, որ այն շատ կարևոր է յուրաքանչյուրի համար: Երվանդ Մանարյանը շատ կարևորեց այս շարժումը, որը իրականացվում է Թեղուտի շահագործումը կանխելու նպատակով և ավելացրեց, որ ապագա սերունդները շնորհակալ կլինեն այս շարժման առաջնորդներին նմանատիպ նախաձեռնություն կազմակերպելու համար: Եգոր Գլումովը նշեղ, որ իր համար նույնպես շատ կարևոր է մեր ապագա սերունդների առողջ ապագան և այս ամենը չկանխելու դեպքում մեր երեխաները չեն տեսնի կանաչ ծառ, մաքուր ջուր, բնություն, կենդանիներ և բարեկեցիկ ապագա:

2011թ.-ի մայիսին Թեղուտում իրականացվեց հեծանվարշավ: Այս քայլով երիտասարդ ակտիվիստները պահանջեցին վերանայել հանքավայրի շահագործման որոշումները: Հեծանվաերթը սկիզբ առավ մայիսի 9-ին ժամը 9-ին մարզահամերգային համալիրի մոտից:

2009թ.-ին շրջակա միջավայրի պահպանության օրը Թեղուտի պաշտպանության ակտիվիստների խումբը նախաձեռնեց երթ և շրջելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով կոչ արեց դադարեցնել Թեղուտի հանքի շահագործման աշխատանքները: Երթին մասնակցեցին նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը:

Երկարատև պայքարից հետո բնապահպաններին հաջողվեց կանխել Թեղուտի հանքավայրի և անտառի շահագործումը ապահովելով ապագա սերունդների համար առողջ և բարեկեցիկ կյանք:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: