Ադրբեջանական տեղեկատվական կեղծարարությունները և հակահայկական քարոզչությունները

Տարիներ շարունակ հայ ժողովրդի դեմ տարաբնույթ տեղեկատվական գործողություններ են իրականացվում Ադրբեջանի կողմից: Այս տեղեկատվական քաղաքականությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ հանրության կարծիքի, դիրքորոշման, ինքնահաստատման ժամանակ: Հենց այս տեղեկատվությունն է առաջացնում ագրեսիա, մասնավորապես նկատելի է երիտասարդների կողմից արտահայտած ագրեսիան: Ներկայումս Ադրբեջանը այսպես կոչված տեղեկատվական պատերազմ է վարում Հայաստանի դեմ: Տեղեկատվական պատերազմը, դա այնպիսի գործողություն է, երբ հակառակորդը ներխուժում է տվյալ երկրի պետական համակարգ և օգտագործում ցանկացած օգտակար տեղեկատվություն, որպեսզի խաղաղ ժամանակ հակառակորդի դեմ պատերազմ իրագործի: Տեղեկատվական պատերազմները կարող են լինել` հակառակորդի մշակույթային ժառանգությունների նկատմամբ, երկրի լարված մթնոլորտում սոցիալական խմբերի մոնիպուլացիա, անվստահության, կասկածամտության սերմանում, կրոնական բախումների հրահրում, պետության այլ երկրների հետ լավ հարաբերությունների վնասում:

Դեռևս Խորհրդային ժամանակաշրջանում առկա էր, պատմամշակույթային հարստության ձեռք բերման տեղեկատվական պատերազմը: Ադրբեջանցի պատմաբանները ցանկանում էին ադրբեջանականացնել հայերի պատմական ժառանգությունները` կեղծելով հայ ժողովրդի պատմությունը: Նրանք դաժանորեն պարզաբանեցին Սուգմայիթի, Կիրովաբադի և Բաքվի ցեղասպանության գործողությունները` ներկայացնելով, որ հայերը դաժանություններ են իրականացրել ՀԽՍՀ և ԼՂԻՄ սահմաններում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ: Մինչդեռ հակառակը` նրանք են դաժանաբար սպանել հայ ընտանիքներին: Առկա են նաև զոհվածների հարազատների վկայություններ:

  • Սումգայիթ քաղաքում սպանվել են Վիտալի Դանիելյանի ծնողները Սեդա և Նիկոլայ Դանիելյանները: Տղան պատմում է, թե ինչպես ավերեցին տունը և վերցրեցին ծնողների անձնագիրը և կարդացին ազգանունը` շեշտելով “յան”, ապա թերթեցին էջը և տեսնելով ազգությունը սկսեցին բղավել և սպառնալ: Վիտալիին հարվածեցին մահակով, իսկ ծնողներին սպանեցին: Տղան փորձել է դիմել հարևաններին խնդրանքով, որպեսզի շտապօգնություն կանչեն, բայց բոլորը մերժել են և միանգամից փակել դուռը:
  • Ռոզա Դանիելյանը, ով աշխատում է Սումգայիթ քաղաքի Կարանի անվան հիվանդանոցում որպես մանկաբույժ` վկայում է, որ 1988թվականի փետրվարի 28-ին իր սանիտարուհին լացելով և բղավելով մոտեցել է իրեն և պատմել, թե ինչպես են բեռնատար մեքենայից շատ սպանված հայ տղամարդկանց դիակները իջեցրել:
  • Դեպքերի ականատես է եղել նաև Զինաիդա Մուդրեցովան, ով խոսել է Լոլա Մանվելյանի մոր և հոր հետ: Սպանված աղջիկը 6 ամսական հղի էր և նրան ադրբեջանցիները գազանաբար սպանել են: Հայրը դստեր դիակը գտել է Սումգայիթ քաղաքից հետու:
  • Վալերի Գասպարյանը ականատես է եղել, թե ինչպես են սպանել 2 հայ եղբայրների` Վալերի Ավանեսյանին և Ալիկ Ավանեսյանին և ծանր վիրավորել նրանց հորը: Երեք ժամ շարունակ ադրբեջանցիները դաժանաբար ծեծել և դանակներով ու քարերով սպենել են նրանց:

Ադրբեջանցիները չցանկանալով ընդունել իրենց կատարած դաժան ցեղասպանությունը և միևնույն ժամանակ այս ամենը քողարկելու համար սխալ տեղեկատվություն են փոխանցում:

2003թվականից հակահայկական քարոզչությունը առավել մեծացավ: Ի. Ալիևի միջնորդությամբ ստեղծվեց մի համակարգ, որի նպատակն էր` հեղինակազրկել Հայաստանի Հանրապետությանը, որը մեծ ազդեցություն կունենար Սփյուռքի հայության վրա: Նրանց կողմից Հայաստանը ներկայացվում է, որպես ցեղասպան ազգ: Այսօր ինֆոքաղաքականությունը Ադրբեջանի կողմից կարևոր ռազմավարական ուղեգծերից է: Ադրբեջանը հավաքագրում և ուսումնասիրում է հայության դեմ օգտագործվող տեղեկատվություն` ներկայացնելով սեփական հանրությանը, հայկական հանրությանը, իսլամական աշխարհին, ինչպես նաև միջազգային կառույցում որոշումներ կայացնողներին: Որպես թիրախային խումբ նրանք ընտրում են երիտասարդներին: Ադրբեջանական դպրոցական դասագրքերում առկա են հայատյացություն սերմանող տեքստեր և պարբերաբար կազմակերպվում են <Խոջալուն երեխաների աչքերով>խորագրով շարադրության մրցույթներ: Այսպիսով ադրբեջանցի դպրոցական երեխաների նկատմամբ մոնիպուլյացիոն միջոցառումներ են իրականացվում հենց Ադրբեջանի նախագահ Ալիևի որոշմամբ:

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան մեծ աշխատանքներ է իրականացնում` կեղծելով պատմական փաստերը ասում է, որ Արցախում բնակվել են թուրքերը, իսկ հայերը եկվորներ են եղել: Արցախի և Հայաստանի պատմության կեղծումը իրականում ՀՀ-ի և ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի քողարկման համար է: Կեղծված են նաև Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում իրականացված հայ բնակչության ցեղասպանությունը, որոնք ադրբեջանցիների կողմից ներկայացված են, որպես հայկական սադրանքներ:

Կեղծված են նաև հայ-մշակույթային ժառանգությունները: Ադրբեջանում գտնվող հայկական պատմամշակույթային ժառանգությունների որոշ մասը ոչնչացված են, իսկ մյուսները վերագրված են, որպես ադրբեջանական պատմամշակույթային ժառանգություններ: Նրանց կողմից ստեղծվել են այնպիսի հիշողության վայրեր, ինչպիսին է Խոջալուի ցեղասպանությանը նվիրված հուշարձանը և Շեհիդների ծառուղին` Ղարաբաղյան պատերազմում զոհված թուրք զինվորների հիշատակին:

Ադրբեջանի կողմից իրականացված հակահայկական ինֆոքաղաքականության քայլերից է 1998թ.-ի մարտի 31-ը ադրբեջանցիների ցեղասպանության օր հռչակելը, որում մեղադրվում են հայերը: Ներկայումս քայլեր են ձեռնարկում այն միջազգայնորեն իրավական ցեղասպանության գնահատականի հասցնելու ուղղությամբ: Նաև հայտնի է, որ կան այսպես կոչված ադրբեջանցի շրջիկ ինֆորմատորներ, ովքեր ներկայացվում են, որպես տուժածներ: Ստամբուլում տեղի ունեցած հանդիպումներից մեկում Անար Ուսուբովը հանդես է եկել, որպես փախստական Խոջալուից և պատմել է դաժան հարձակումների և սպանությունների մասին իրականացված ադրբեջանցի զինվորների նկատմամբ: Մինչդեռ նա 2009թ.-ի փետրվարի 27-ին մասնակցել է Մոսկվայում Ի. Ալիևի կողմից Խոջալուին նվիրված միջոցառմանը և բնականաբար 1992թ.-ին նա մանկահասակ երեխա է եղել, իսկ այդ դաժան հարձակումները իրականացվել են հայ ժողովրդի նկատմամբ և այս ամենը ադրբեջանցիների անարգանքի մասին է վկայում:

Տեղեկատվական գործողություններում գերիշխում է նաև կրթական քաղաքականությունը, որի արդյունքում ադրբեջանի երիտասարդները հայ ազգ ասելով հասկանում են թշնամի: Այս ամենը ինֆորմացիոն միֆոլոգեմի համադրություն արտահայտող հասկացություն է այսինքն` ինֆոլոգեմ, որը նշանակում է իրական փաստերից վերցված կեղծ տեղեկատվություն: Այս ամենի արդյունքում ձևավորվում են չգիտակցված մոլորություններ մանիպուլյացիաների ազդեցության տակ: Ինֆոլոգեմները ավելի մեծ ազդեցություն են ունենում մարդկանց ենթագիտակցության վրա, երբ առկա են լինում տեղեկատվական ռեսուրսներում, գրքերում: Այստեղից հետևում է ադրբեջանցի երիտասարդների ագրեսիան հայերի նկատմամբ, քանի-որ թշնամի ընկալումը նրանց մոտ վերածվել է ազգային հոգեկերտվածքի:

Մեծ նշանակություն է ունեցել մեդիա դաշտը, որի միջոցով հայ ժողովրդի մասին կեղծարարությունները տարածվել են, ոչ միայն Ադրբեջանում այլ տարբեր երկրների ԶԼՄ-ներում և ինտերնետային տարբեր կայքերում: Ներկայումս հակահայկական բովանդակության տարբեր կակյքեր կան, որոնք լայնորեն տարածված են:

Ադրբեջանական <Trend> լրատվական գործակալությունը իտալական <Adnkronos International> (AKI) լրատվական ծառայության հետ կնքած պայմանագրի շնորհիվ առավել լայն հնարավորություններ ձեռք բերեց հակահայկական քարոզչություններ իրականացնելու համար, քանի-որ AKI մեդիա գործակալությունը բաղկացած է 11 կազմակերպություններից, որոնցից են օրինակ` <Reuters International>, <Scripps Howard News Service>, <Los Angeles Times>, < New China News Agency>, <Washington Post New Service> և այլն, որոնք միասին կոչվում են <The GMC Group>:

Հակահայկական քարոզչությունների արդյունքում <am> դոմենային տարածության մեջ հայտնվել են ադրբեջանցիների կողմից ստեղծված կայքեր, ինչպիսին են օրինակ` xronika.am, versia.am կայքերը: Versia.am կայքը բարեբախտաբար շատ կարճ ժամանակահատվածում բացահայտվեց, իսկ xronika.am կայքում ներկայացվել են հայ-վրացական հարաբերությունները և այլ կեղծարարություններ Ջավախքի հայրենասերների անունից, մինչ իրականում Վրաստանը անտանելի պայմաններ էր ստեղծում Ջավախքի սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում, որպեսզի այնտեղ բնակվող հայերը հեռանային: Այս դոմենի գործունեությունը չթարմացվելու պատճառոց ավարտվեց: Ադրբեջանական կողմը նաև միևնույն կեղծ տեղեկատվությունը կրկնում և տարածում է բազմաթիվ աղբյուրներում` առավել հասանելի դարձնելով տարբեր լսարանների համար: Սա մի փոխհղումների մեխանիզմ է, որի համաձայն տարբեր գրքերում, տեսաֆիլմերում, ԶԼՄ-ներում միևնույն տեղեկատվությունը անընդհատ կրկնվում է, այն առավել տպավորիչ դարձնելու համար և մարդկանց գիտակցություն հեշտորեն ներխուժելու միտումով:

Ադրբեջանական կողմը նաև կեղծ տեղեկատվություն է հաղորդում հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ցեղասպանությունը մերժելու միտումով Ադրբեջանական կողմը մեղադրում է Հայ ժողովրդին ադրբեջանցիների դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ: Պատմական իրադարձությունները կեղծելով 1918թ.-ի Բաքվի կոմունայի և մահմեդականների բախումները վերագրում են, որպես հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանություն: Այս ինֆոլոգեմի համաձայն 1918թ-ին Բաքվում, Շամախում, Ղուբայում հայերի կողմից սպանվել են 50 հազար ադրբեջանցիներ, ավերել են տները և ոչնչացրել պատմական հուշարձանները: Մման կերպ 1992թ.- ի Խոջալուի դեպքերը նկարագրում են, որպես հայ զինվորականների կողմից իրականացված ցեղասպանություն: Գրեթե ադրբեջանական բոլոր կայքերում տեղադրված են այս իրադարձության մասնի կեղծ տեղեկատվություններ: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում Խոջալուի դեպքերը վերագրված են, որպես «խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանություն» , նշելով զոհերի թվաքանակը, պատճառված վնասները և այլն:

Հայկական բանակը նույնպես ադրբեջանցիների կողմից կեղծ տեղեկատվության հիմք է հանդիսացել: Քանի-որ ներկայումս հայկական բանակում կան որոշ խնդիրներ, որոնք ի դեպ առկա են բոլոր երկրներում, ադրբեջանական կողմը վարկաբեկում է հայկական զինված ուժերը` քարոզելով, որ հայ զինծառայողները կամավոր հանձնվում են և պատմում հայկական բանակում տիրող ծանր իրավիճակի մասին և խնդրում իրենց հանձնել, որևէ երկրի: Այս տեղեկատվությունը տարածվելով ստեղծվում է մի այնպիսի կարծիք, որ Հայաստանում և հայկական բանակում սով և ավերվածություն է տիրում, որի արդյունքում հայաբնակ զինվորները փրկություն են փրկություն են փնտրում բերեկեցիկ Ադրբեջանի տարածքում:


1395988_587041074694748_630585198_n

Այսպիսով պետք է զգուշանալ այսպիսի կեղծ տեղեկատվություններից և որևէ լուծում գտնել, որպեսզի այս հարցը որոշ չափով լուծվի:

Աղբյուր են ծառայել`

http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=2241

http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=2244

http://www.noravank.am/upload/pdf/book.pdf

 

Leave a comment